27.11.2024
Իսպանիայի Սաբադել քաղաքը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
prev Նախորդ նորություն

Ղազարյան. Լարսին այլընտրանքային տարբերակ է Հարավային Օսիան

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը գործադիրի այսօրվա նիստում դարձյալ բարձրաձայնեց Վերին Լարսի խնդիրը: Վարչապետը, մասնավորապես, հանձնարարեց ռուսական և վրացական կողմերի հետ քննարկել և մինչև մարտի մեկը ներկայացնել առաջարկություններ այլընտրանքային երթուղիներով տրանսպորտային փոխադրումների կազմակերպման վերաբերյալ:

Հայաստանի գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանիկարծիքով՝ այլընտրանքային տարբերակ է Հարավային Օսիայի տարբերակը, ինչպես նաև Վրաստանի կառավարության կողմից հաստատված ծրագիրը՝ թունելներ և նոր կամուրջներ կառուցելու վերաբերյալ: Սակայն արդյոք այդ հարցը այսօր էլ քննարկվում է, ինչի մասին ժամանակին հայտարարել էր Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը միության նախագահը չգիտի և հորդորում է հետաքրքրվել պատկան մարմիններից:

Լրագրողների հետ զրույցում Ղազարյանը կարևորեց այն հանգամանքը, որ Ռուսաստանը, Վրաստանը և Հայաստանը մշտապես քննարկում են այդ հարցը, առավել ևս, որ գնալով ապրանքաշրջանառությունն աճում է.

«Վրաստանն այլ ուղիներ չի կարող առաջարկել, քանի որ գոյություն ունի աշխարհագրական դիրք, և երեք ճանապարհ՝ Աբխազիա, Լարս, Հարավային Օսիա: Աշխարհաքաղաքական իրավիճակից ելնելով՝ օգտվում ենք մեկից: Սակայն կառավարության օրակարգում մշտապես կա Եվրասիական տնտեսական միության հետ կապող միակ ճանապարհին այլընտրանք գտնելու կամ ճանապարհի տեխնիկական թողունակությունը զարգացնելու, սահմանային կետերի հերթերի կուտակման խնդիրները լուծելու հարցը»,- հիշեցրեց նա: