27.11.2024
Ղազարյան. Լարսին այլընտրանքային տարբերակ է Հարավային Օսիան
prev Նախորդ նորություն

Forbes. Սամվել Կարապետյանը հայտնվել է ռուսական անշարժ գույքի «թագավորների» ցուցակում

Սամվել Կարապետյանը հայտնվել է Forbes-ի վարկածով ռուսական անշարժ գույքի «թագավորների» ցուցակում:

Forbes ամսագրի ռուսական տարբերակը հրապարակել է Ռուսաստանի տարածքում կոմերցիոն անշարժ գույքի ամենահարուստ սեփականատերերի թարմացված վարկանիշը, որոնք մյուսներից ավելի մեծ հաջողությամբ են այն վարձակալության տալիս: Վարկանիշում Կարապետյանը զբաղեցնում է երրորդ հորիզոնականը: Հիմնական օբյեկտներն են Դմիտրովյան խճուղում գտնվող «Ռիո» առեւտրազվարճանքային կենտրոնը եւ Novotel Moscow City-ն:Ընդհանուր եկամուտը կազմում է 670 մլն դոլար:

Նախորդ վարկանիշի համեմատ, առաջին տասնյակում փոփոխություններն աննշան են. ցուցակից դուրս է մղվել Crocus Group-ի սեփականատեր Արաս Աղալարովը, իսկ նրա փոխարեն հայտնվել է Ալեքսանդր Սվետակովը՝ «Աբսոլյուտ» ընկերությամբ: Որոշ «թագավորների» տեղերն են փոխվել, սակայն առաջատարների քառյակը նույնն է մնացել: