27.11.2024
Վարչապետը հանձնարարեց մինչև 2036թ. էներգետիկ համակարգի զարգացման վերաբերյալ առաջարկներ ներկայացնել
prev Նախորդ նորություն

Կառավարությունը մտորում է ներմուծումը փոխարինելու քաղաքականության շուրջ

2017 թվականի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի առաջին հանձնարարականներից մեկը վերաբերում է ներմուծումը տեղական արտադրության խթանմամբ փոխարինելու քաղաքականությանը: Կառավարության այսօրվա նիստում Կարապետյանը հանձնարարեց մի շարք գերատեսչությունների համատեղ ուսումնասիրել և առաջարկություններ ներկայացնել ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելու վերաբերյալ՝ ըստ առանձին ապրանքների:

Կարեն Կարապետյանը հանձնարարեց դիտարկել ներմուծվող ապրանքներին համարժեք ապրանքների արտադրության հնարավորությունները, շուկայական մեխանիզմներով հնարավոր դարձնել և ապահովել այդ ապրանքների նկատմամբ պահանջարկը, տեղում արտադրության տեսանկյունից ոչ շահավետ և ներմուծվող ապրանքների պահանջարկի կրճատման հաշվին: Հանձնարարվեց դիտարկել նաև այն ապրանքների տեղական արտադրության հնարավորությունը, որոնց արտադրությունը տեղում կազմակերպելը թեև շահավետ է և դրանք մրցունակ են շուկայում, բայց գոյություն ունեցող նման արտադրությունների կարողությունները սահմանափակ են կամ տեղում նման արտադրություն չի կազմակերպվում:

Բացի այս, վարչապետը հերթական անգամ կրկնեց, որ 2017 թվականը շատ հագեցած ու ծանրաբեռնված ռեժիմով է լինելու: