27.11.2024
Նաիրիտցիների հույսը կուսակցություններն են
prev Նախորդ նորություն

Վարչապետը հանձնարարեց մինչև 2036թ. էներգետիկ համակարգի զարգացման վերաբերյալ առաջարկներ ներկայացնել

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը 2017 թվականի կառավարության առաջին նիստի ժամանակ հանձնարարական տվեց ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների և ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին էներգետիկ համակարգի մինչև 2036 թվականի զարգացման ծրագրում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու առաջարկություններ ներկայացնել եռամսյա ժամկետում:

Կարեն Կարապետյանի
խոսքով՝ հանձնարարականի նպատակն է նվազագույն գնով էլեկտրաէներգիայի արտադրությունը, իսկ ելնելով դրանից՝ տարածաշրջանային երկրների հետ բանակցությունների ակտիվացման և ներքին հնարավորությունների օգտագործման կարևորումը:

«Հաշվի առնելով ՀՀ տնտեսության զարգացման միտումները, համաշխարհային շուկայում վառելիքի փոփոխության տենդենցները, դեպի Իրան և Վրաստան էլեկտրահաղորդման նոր ուղղությունների կառուցումն ու էներգետիկ հարթակում իրականացվող լայնածավալ ներդրումները և այլ հարցեր՝ պետք է ունենալ հստակ ծրագիր, թե ինչի կարիք ունենք մենք»,-ասաց Հայաստանի վարչապետը:

Նշենք, որ էներգետիկայի ոլորտը պաշտոնավարման առաջին իսկ օրվանից եղել է վարչապետ Կարեն Կարապետյանի ուշադրության կենտրոնում և այդ պաշտոնում իր առաջին հանձնարարականները վերաբերում էին գազի և էլեկտրաէներգիայի գների նվազմանը, որն արդեն իրականություն է դարձել:

Հիշեցնենք նաև, որ նախօրեին վարչապետի որոշման համաձայն աշխատանքից ազատվել են ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների երկու փոխնախարարներ: