2.04.2025
Ռուսական կողմին չհաջողվեց կանխել Ներքին Հանդի միջադեպը. ԱԽ քարտուղար
prev Նախորդ նորություն

Առաջարկվում է ՀՀ ԶՈՒ սերժանտների պաշտոնների համար սահմանել վարձատրության գործակիցներ

Կարևորելով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու սոցիալական մոտիվացիան՝ Կառավարությունն առաջարկում է լրացումներ կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքներում: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:


Առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով օրենսդրական փաթեթը՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը նշել է, որ նախաձեռնվել է փոփոխություններ իրականացնել գործող համակարգում: Մասնավորապես, առաջարկվում է տարանջատել զինվորական և ոչ զինվորական ծառայողներին: Նախախարի տեղակալը նշել է, որ ընդունվել և գործում է ատեստավորման և դրա արդյունքներով հավելավճարի հաշվարկման համակարգ՝ մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինծառայողների համար: Առաջարկվում է հավելավճար սահմանել նաև ոչ մարտական բնույթի գործառույթներով զբաղվող՝ ապահովման կամ սպասարկման գործառույթներում ներգրավված զինծառայողների համար:


Կարեն Բրուտյանը տեղեկացրել է, որ ներկայում համակարգում կա շուրջ 600 քաղաքացիական և 1700 ոչ մարտական բնույթի գործառույթներով զբաղվող զինծառայող:


«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում առաջարկվում է ՀՀ զինված ուժերի գնդի (բրիգադի) սերժանտի և գումարտակի (դիվիզիոնի) սերժանտի պաշտոնների համար սահմանել վարձատրության գործակիցներ:


Օրենքների նախագծերի փաթեթը Կառավարությունը համարել է անհետաձգելի:


Հարակից զեկուցող Վահագն Ալեքսանյանը նշել է, որ օրենսդրական փաթեթն ընդունելի է, տրամաբանական: Ըստ նրա՝ ատեստավորումը կարևորագույն պայման է և ճիշտ որոշում, որը կայացվել է զինված ուժերի համար: Դրանով հնարավորություն է տրվում շարքային պայմանագրային զինծառայողին ստանալ 500-600 հազար դրամ աշխատավարձ՝ նախկին 120 հազարի փոխարեն: Դա, ըստ Վահագն Ալեքսանյանի, ոչ միայն սոցիալական խնդրի լուծում է, այլ նաև հնարավորություն՝ բարձրացնելու զինծառայողի պատրաստվածության մակարդակը: Պատգամավորն առաջարկել է կողմ քվեարկել օրենսդրական փաթեթին:


ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հարցը քննարկել է փետրվարի 21-ի նիստում և տվել դրական եզրակացություն:


 


 

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ֆրանսիա. նախատեսված է հանդիպում Մակրոնի հետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mil.am
31.03.2025
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ են բացել Սյունիքի Խնածախ գյուղի ուղղությամբ. վնասվել է բնակելի տուն