3.04.2026
Կառավարությունն առաջարկել է փոփոխություն կատարել Հարկային օրենսգրքում
prev Նախորդ նորություն

Առաջարկվում է «Արտակարգ իրավիճակների օդանավակայան» ՓԲԸ-ն հանել մասնավորեցման ցանկից

Գործադիրը, փոփոխություն կատարելով Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրում, առաջարկում է մասնավորեցման ցանկից հանել «Արտակարգ իրավիճակների օդանավակայան» ՓԲԸ-ն: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` հունվարի 31-ի նիստում: Այն վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը:


Զեկուցողի տեղեկացմամբ վերոնշյալ կազմակերպությունը տասնյակ տարիներ փաստացի գործունեություն չի իրականացրել: Նշվել է, որ 2013 թվականին այն հանվել է մասնավորեցման ցանկից եւ փոխանցվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը` որոշակի ծրագրեր իրականացնելու նպատակով: Առնակ Ավետիսյանի խոսքով դրանք չեն իրականացվել, եւ կազմակերպությունը նորից ընդգրկվել է մասնավորեցման ծրագրում:


«Մենք այս ընթացքում ինտենսիվ աշխատել ենք կազմակերպության համար ներդրումներ ներգրավվելու ուղղությամբ, սակայն, արդյունքում, որեւէ առաջարկ չենք ստացել»,- ընդգծել է Կառավարության ներկայացուցիչը եւ հավելել` Պաշտպանության նախարարությունը դիմել է Պետական գույքի կառավարման կոմիտե` առաջարկելով զինված ուժերի կարիքների համար օգտագործելու նպատակով իրենց հատկացնել կազմակերպության գույքը:


Զեկուցողը փաստել է, որ Կառավարության որոշումը կայացվել է, գույքը հանվել է կազմակերպության հաշվեկշռից եւ դարձել է պետական սեփականություն:


Ըստ Առնակ Ավետիսյանի` մշակվում է «Պետական գույքի կառավարման մասին» նոր օրենքը, որը թույլ կտա վերացնել իրավական բացերն ու անհամապատասխանությունները. «Փորձում ենք իրականացնել պետական գույքի կառավարման համակարգը եւ դրա նպատակադրումները փոխելու քաղաքականություն»:


««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:


 


 


 

Նախատեսվում է կանխել ստորերկրյա ջրային ռեսուրսների ապօրինի ջրօգտագործումը
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար