24.11.2024
Հայ և ռուս օրենսդիրները քննարկում են ԵԱՏՄ-ից օգուտները
prev Նախորդ նորություն

Զատուլին. Մոսկվան պետք ձգտի մեղմել հակառուսական որոշ տրամադրությունները Հայաստանում

Լեռնային Ղարաբաղը երբեք այլևս չի լինի Խորհրդային Ադրբեջանի կազմում, և առաջին հերթին այն պատճառով, որ Խորհրդային Ադրբեջան այլևս գոյություն չունի: Այս մասին Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՌԴ Պետական դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը:

«Երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, Ադրբեջանն արդեն չէր վերահսկում Ղարաբաղի մ եծ մասը, և դրան հարկ է վերաբերվել որպես օբյեկտիվ իրականության: Անցյալին վերադարձ հնարավոր չէ: Մյուս կողմից,Ղարաբաղի շուրջ կան տարածքներ, որոնք պետք է վերադարձվեն հակամարտության համապարփակ կարգավորման գործընթացի շրջանակում: Եվ ներկայումս շփման գծում լարված իրավիճակի պատճառը նրանում է, որ այդ համապարփակ կարգավորումը առկա չէ», - ընդգծել է Զատուլինը:

Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, ապա ռուս պատգամավորը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում ապրիլյան էսկալացիայից հետո հայ հասարակության շրջանում որոշ կասկածներ են ի հայտ եկել ՌԴ նկատմամբ, որպես գործընկերոջ, որ կարող է և ուզում է օգնել իր դաշնակից Հայաստանին: Ըստ նրա՝ Մոսկվան պետք է փարատի այդ կասկածները: Միևնույն ժամանակ նա հիշեցրել է, որ Ռուսաստանը արդեն ՀՀ-ին մատակարարել է «Իսկանդեր» համակարգեր, իսկ Պետական Դուման օրերս վավերացրեց հայ-ռուսական միավորված ՀՕՊ համակարգի մասին համաձայնագիրը:

«Այս ամենը միտված է տարածաշրջանում հավասարակշռության հաստատմանը: Ադրբեջանին սպառազինություն մատակարարելու գործընթացը ևս պետք է լինի հօգուտ Հայաստանի, որպեսզի թույլ չտրվի էսկալացիա հակամարտության գոտում: Ապրիլյան իրադարձությունները տխուր բացառություն էին, բայց դրանց համար առաջին հերթին պատասխանատվություն կրում է Ադրբեջանը: Իր զգալի դերակատարումը ունեցավ նաև Թուրքիան»,- հավելել է Զատուլինը: