25.11.2024
Ադրբեջանը Պակիստանից կգնի «Սուպեր Մուշակ» ինքնաթիռներ
prev Նախորդ նորություն

Գյուլենը դատապարտել է Ռուսաստանի դեսպանի սպանությունը

«Հըզմեթ» շարժման գաղափարակիր Ֆեթուլահ Գյուլենը դատապարտել է Անկարայում ՌԴ դեսպանի սպանությունը։

Մոսկվայի կողմից ահաբեկչություն որակված սպանությունից բառացիորեն մի քանի ժամ հետո Թուրքիայի պաշտոնյաները՝ ի դեմս Անկարայի քաղաքապետի ու նախագահի խորհրդականի, շտապել էին Գյուլենին մեղադրել դիվանագետի սպանությանն առնչություն ունենալու մեջ։ ՀԻշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները Գլյուլենին են մեղադրում հուլիսյան պետհեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ։

Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովը սպանվել է դեկտեմբերի 19-ին Անկարայում ֆոտոցուցահանդեսի բացման ժամանակ։ Մարդասպանին ոստիկանությունը ոչնչացրել է։