25.11.2024
Գյուլենը դատապարտել է Ռուսաստանի դեսպանի սպանությունը
prev Նախորդ նորություն

Չավուշօղլու․ՌԴ դեսպանի սպանությունը չի փչացնի Անկարայի ու Մոսկվայի հարաբերությունները

Ամբողջ Թուրքիան է դատապարտում Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանությունը, երկու երկրների միջեւ հարաբերույթունները այդ ողբերգության հետեւանքով չեն փչանա, ասել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ ՉԱվուշօղլուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Երբ իմացա, որ սպանվել է Անկարայում ՌԴ դեսպանը, ես ցնցված էի։ Ամբողջ Թուրքիան է դատապարտում այդ ահաբեկչությունը։ Եվ ռուսաստանյան ղեկավարությունը, եւ ռուս ժողովուրդը հրաշալի հասկանում են, որ այս ահաբեկչության նշանակետը ոչ միայն Կարլովն էր, այլեւ Թուրքիան ու Ռուսաստանը։ Դա հարձակում էր քաղաքական կամքի վրա, որը ընտրել է համագործակցության ուղին։ Մենք գիտենք, թե Ռուսաստանն ինչ նշանակություն ունի տարածաշրջանի համար»։

Նա բարձր է գնահատել սպանված դիվանագետի մասնագիտական հատկանիշները ու նրան ընկեր է անվանել։

«Կարլովը հրաշալի դիվանագետ էր, ամենաբարդ իրավիճակներում նա անում էր ամեն ինչ մեր հարաբերությունները լավացնելու համար։ Բայց նա ոչ թե միայն լավ դիվանագետ էր, այլև լավ մարդ, ընկեր։ Ես անձամբ հսկայական ցավ եմ զգում։ Ի՞նչ է կանգնած դրա ետեւում։ Դա մենք միասին կպարզենք։ Որոշում է կայացվել ստեղծել ռուս-թուրքական երկկողմանի հանձնաժողով, ու նա, ով ծրագրել էր այդ հանցագործությունը, օրենքի շրջանակում պատասխան կտա»,- հավելել է Թուրքիայի արտգործնախարարը։