25.11.2024
Փորձագետներ. ՌԴ դեսպանի սպանության նպատակը`ռուս–թուրքական հարաբերությունների կազմաքանդումն է
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը Պակիստանից կգնի «Սուպեր Մուշակ» ինքնաթիռներ

Ադրբեջանը մտադիր է Պակիստանից գնել ուսումնական «Սուպեր Մուշակ» ինքնաթիռներ իր օդաչուների վարժանքների համար։ Այս մասին Dunya News պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանական արդյունաբերության նախարար Ռանա Թանվեր Հուսեյնը։

Պակիստանցի նախարարը նշել է, որ ներկայումս Իսլամաբադը բանակցություններ է վարում այլ երկրների հետ 100 ուսումնական ինքնաթիռ վաճառելու վերաբերյալ։

Այդ ինքնաթիռները գնելու ցանկություն են հայտնել Ադրբեջանն ու Մալդիվյան կղզիները։
«Սուպեր Մուշակը» Saab ընկերության MFI-17 ինքնաթիռի կատարելագործված վարկածն է, որի նախագիծը Pakistan Aeronautical Complex-ը մշակել էր դեռևս 1980-ականներին։

Այն Պակիստանի ռազմաօդային ուժերն օգտագործում են 2001 թվականից։ Այս ինքնաթիռներն օգտագործում են Սաուդյան Արաբիան, Օմանը, Իրանը, Հարավային Աֆրիկան, Նիգերիան, Քաթարը։