25.11.2024
«Կոմերսանտ». Դեսպանի վրա հարձակումը՝ ռուս-թուրքական հարաբերությունների տապալման փորձ
prev Նախորդ նորություն

Փորձագետներ. ՌԴ դեսպանի սպանության նպատակը`ռուս–թուրքական հարաբերությունների կազմաքանդումն է

Չեմ կարծում, որ այդ ահաբեկչությունը լուրջ հարված հասցնի ռուս–թուրքական հարաբերություններին, սակայն հետևանքներ լինելու են։Այդ մասին է վկայում այն փաստը, որ արդեն հավաքվքում է Թուրքիայի նախարարների խորհրդի արտակարգ նիստըմ, ինչը վերջին անգամ տեղի էր ունեցել ինքնաթիռի խոցման ժամանակ։ Այդ մասին հայտարարել է Ասիայի ու Աֆրիկայի ինստիտուտի պրոֆեսոր Վլադիմիր Իսաևը։

Նա նշել է, որ դեսպանի սպանությունն ուղղված էր ռուս–թուրքական հարաբերությունների կազմաքանդմանը`հաճախ դեսպանների սպանությունը հանգեցրել է հակամարտությունների ու սպանությունների, փոխանցումէ ntv.ru–ն։

Իսաևի խոսքով, հարձակումը մեկ ֆանատիկոսի քայլ էր, այլ լավ ծրագրավորված գործողություն։

Այդ սպանությունն իրականացվել է այն ուժերի կողմից, որոնք չեն ցանկանում ՌԴ–ի ու Թուրքիայի փոխհամաձայնությունը Սիրիայի հարցում։ Այդ մասին հայտարարել է «Национальная оборона» հանդեսի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն։

Ըստ նրա, երկրորդ հանգամանքը`ՌԴ–ի ու Թուրքիայի տնտեսական ծրագրերն են և կան ուժեր, որոն չեն ցանկանում այդ նախագծերի կյանքի կոչմանը։ Այդ հարձակումը կազմակերպվել էր Թուրքիայի սահմաններից այն կողմ, փոխանցում է aif.ru կայքը։

Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին հայտարարել է որ ՌԴ–ի դեսպանի սպանությունը` ծայրահեղականների վրեժն էր Հալեպի համար, որտեղ ՌԴ–ի օդուժն աջակցել է սիրիական կառավարական ուժերին։ Ըստ նրա, այդ հարձակումն իրականացրել են սաուդացիները`Հալեպում գրոհայինների պարտությունը հարված էր սաուդյան թագաժառանգ Մուհամեդ Բեն Սալմանի դիրքերին, փոխանցում է life.ru կայքը։

Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի ինստիտուտի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը «Звезда» –ի եթերում հայտարարել է, որ պաշտոնական թուրքական իշխանությունները կապ չունեն Անկարայում ՌԴ դեսպանի սպանության հետ, սակայն նրանք կարող էին կախել այդ ողբերգությունը`պատշաճ մակարդակով ապահովելով դեսպանի անվտանգությունը։

Ըստ նրա, Հալեպի անկումից հետո Թուրքիայում մեծ են հակառուսական տրամադրություններն ու այդ երկրում բազմաթիվ ծայրահեղականներ կան։