24.11.2024
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառ` «Դվին» մյուզիք հոլում
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը առաջիկայում շատ իրատեսական է. Փաշինյան

Երեք հիմնական սկզբունքները, պայմանավորվածություններն արձանագրվել են Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումների արդյունքներով, մասնավորապես, մայիսի 14-ին և հուլիսի 15-ին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահի և իմ հանդիպման արդյունքներով: Եվ եթե Ադրբեջանը չի հրաժարվում այս պայմանավորվածություններից և սկզբունքներից, մոտ ապագայում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը դառնում է շատ իրատեսական: Իմ կողմից ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը վերահաստատել է և վերահաստատում է հավատարմությունը նշված պայմանավորվածություններին: Հիմնական հարցը, որ ծագում է՝ ինչքանո՞վ է հավանական, որ առաջիկայում, մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի:


Այս մասին իր ելույթում այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


"Ընդհանրապես, նաև այս հարցին պատասխանելու մի քանի մոտեցում կա. կարելի է կենտրոնանալ փաստերի վրա, որոնք վկայում են այն մասին, որ նման իրադարձության հավանականությունը մեծ չէ, և կարելի է կենտրոնանալ այնպիսի փաստերի վրա, որոնք վկայում կամ խոսում են այն մասին, կամ կարող են ավելի դրական պատկերացում ստեղծել այն մասին, որ նման զարգացումների հավանականությունը մեծ է: Եվ օբյեկտիվորեն պետք է ասել, որ երկու խումբ փաստերն էլ գոյություն ունեն:


Բայց քանի որ երեկ տեղի է ունեցել շատ կարևոր իրադարձություն, Հայաստանի և Ադրբեջանի միջև կայացել է գերեվարված անձանց փոխանակություն, և Հայաստանի 31 ներկայացուցիչներ և 1 զինվորական Լեռնային Ղարաբաղից Ադրբեջանի կողմից վերադարձվել է Հայաստանին, ես չէի ուզենա կենտրոնանալ հոռետեսություն ներշնչող փաստերի վրա:

Եվ կուզենայի առնվազն երեկվա իրադարձությունը համարել մի զրոյական կետ, որից մենք կկարողանանք առնվազն փորձել և ջանքեր գործադրել, որպեսզի հետագա բոլոր լուրերն ավելի շատ վկայեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու հավանականության մեծացման և ոչ թե հակառակի մասին":