24.04.2025
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը առաջիկայում շատ իրատեսական է. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Այսօր Արմեն Աշոտյանը և Նարեկ Մալյանը քաղաքական բանտարկյալներ են. փաստաբան

Այսօր Արմեն Աշոտյանը և Նարեկ Մալյանը քաղաքական բանտարկյալներ են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը.


«Քաղաքական բանտարկյալ լինելն առաքելություն է, դա խաչ է: Դա, մեծ հաշվով, խաչակրաց արշավանք է քաղաքական անհավատների և աղանդավորների դեմ: Դա շատ ծանր խաչ է և այն կրելու իրական պատիվ ունենում են քչերը, քանզի մարդուն չի տրվում ավելի փորձություն, քան նա կարող է կրել:


Այսօր Արմեն Աշոտյանը և Նարեկ Մալյանը քաղաքական բանտարկյալներ են: Նրանց պայքարն ազգադավության, հայրենավաճառության և դրա հետ համակերպվողների դեմ է:


Վերջինների դեպքում` նաև դրանց ապաշխարության հույսով: Նրանք կրում են զրկանքներ` հանուն հայերի և Հայքի: Հպարտ եմ, որ ճակատագրի բերումով ձեր կողքին եմ, վստահ եմ` Հայկը հաղթելու է Բելին»:


 

Խաչատրյանի որդիները լվացել են հանցավոր ստացված 1,5 մլրդ դրամը, $97 մլն ու 2 մլն եվրոն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար