24.11.2024
Կոստանյանն ու ՄԱԿ ԳՔ փոխտեղակալը քննարկել են ցեղասպանությունների կանխարգելման հարցը
prev Նախորդ նորություն

Հայաստանը պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիրը մինչև տարեվերջ. ՔՊ-ական

Վաշինգտոնում մի քանի փուլով տեղի են ունեցել արտգործնախարարների, իսկ Բրյուսելում՝ երկրների ղեկավարների մակարդակով բանակցություններ, որոնց ընթացքում համաձայնեցվել են սկզբունքային հարցերն ակնկալվելիք Խաղաղության համաձայնագրի շուրջ: Եվ շատ կարեւոր է, որ այս գործընթացը շարունակվի եւ բանակցությունները կրկին չվերադառնան զրոյական կետի: Հայկական կողմը միշտ պատրաստ է բանակցությունների, սակայն վերջին ամիսների ընթացքում մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն է խուսափում բանակցություններից եւ չի մասնակցում դրանց:  Մեր ակնկալիքն է գործընկերներից՝ կարողանալ Ադրբեջանին բերել բանակցությունների սեղանի շուրջ:


Այս մասին ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ դեկտեմբերի 13-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ պատասխանելով լրագրողի հարցին, որը վերաբերում էր մոսկովյան հարթակում հայ-ադրբեջանական բանակցություններ անցկացնելու առաջարկի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշմանը:


ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի խոսքով Հայաստանի Հանրապետության համար առաջնային է սկզբունքների պահպանումն այն հարթակներում, որտեղ տեղի կունենան բանակցությունները. «Գոյություն ունեն գործընթացներ, որոնց շարունակականությունը չափազանց կարեւոր է, եւ մենք այս տրամաբանությամբ շարժվելու ենք առաջ»:


Անդրադառնալով մինչեւ տարեվերջ Խաղաղության համաձայնագիրը ստորագրելու հայկական կողմի պատրաստակամությանը՝ Սարգիս Խանդանյանը նշել է. «Հայաստանը պատրաստ է, եթե այն բոլոր սկզբունքային հարցերը, որոնք Հայաստանը բարձրացնում է եւ որոնց շուրջ եղել է համաձայնություն, վերահաստատվեն եւ տեղ գտնեն համաձայնագրում»:


Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչով է պայմանավորված հայ ռազմագերիների վերադարձի ուշացումը՝ Սարգիս Խանդանյանն ընդգծել է. «Տրամաբանությունն այն է, որ շատ մոտ ժամանակահատվածում պետք է տեղի ունենա գործընթացը: Որեւէ ազդակ չկա, որ Ադրբեջանը հրաժարվել է այդ պարտավորությունից»: