24.11.2024
Մեծ էր պարոն Արարքցյանի նվիրումը համազգային նպատակների իրականացման վեհ գործում. Սիմոնյան
prev Նախորդ նորություն

Կոստանյանն ու ՄԱԿ ԳՔ փոխտեղակալը քննարկել են ցեղասպանությունների կանխարգելման հարցը

Դեկտեմբերի 11-ին Ժնևում ընթացող Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 75-ամյակին նվիրված բարձրաստիճան միջոցառումների շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է ՄԱԿ գլխավոր քատուղարի փոխտեղակալ Իլզե Բրանդս Քեհրիսին։


Վահան Կոստանյանը զրուցակցին է ներկայացրել մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ՀՀ հանձնառությունները: Հանդիպմանը քննարկվել են ԼՂ էթնիկ զտման հետևանքով Հայաստան բռնի տեղահանված 100 հազար հայության կարիքների և իրավունքների հասցեագրմանը վերաբերող հարցեր։


Նախարարի տեղակալը ընդգծել է ցեղասպանությունների կանխարգելման համատեքստում վաղ ազդարարման մեխանիզմների լավարկման, միջազգային հանրության կողմից դրանց արդյունավետ արձագանքման անհրաժեշտությունը։


Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Երուսաղեմի հայկական թաղամասի շուրջ առկա իրավիճակի վերաբերյալ։