15.06.2025
Հայաստանը պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիրը մինչև տարեվերջ. ՔՊ-ական
prev Նախորդ նորություն

Էստոնիայի ԱԳ նախարարը խոստանում է սկսել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթաց

Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան խոստանում է երկրի խորհրդարանում սկսել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթաց: Այս մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում՝ Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո:


«ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանն ընդգծեցի, որ Հայաստանի նկատմամբ Էստոնիայի պարտքն է, որ մենք չենք ճանաչել հայ ժողովրդի դեմ ցեղասպանությունը, և ես գործընթացը կսկսեմ Էստոնիայի խորհրդարանում»,- գրել է նա:


Տեղեկացնենք, որ Մարգուս Ցահքնան Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

ՀՀ 31 զինծառայողներ եւ ԼՂ-ում գերեվարված 1 զինծառայող գտնվում են ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան
Հաջորդ նորություն next
 Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարի մասին լուրերը
13.06.2025
Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարի մասին լուրերը