14.12.2024
Ամերիկացի լրագրող. Բեն Լադենի սպանության Սպիտակ տան վարկածը կեղծ էր
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ը Դոնեցկի օդանավակայանը վերագրավելու Պորոշենկոյի մտադրությունն ապակառուցողական է համարել

Ուկրաինայի իշխանությունների մտադրությունը հետ գրավել Դոնեցկի օդանավակայանը ապակառուցողական քայլ կլինեն և ԱՄՆ-ը բավականին մտահոգված կլինի այդպիսի քայլերով: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին այդպես է մեկնաբանել Ուկրաինայի նախագահ Պյորտ Պորոշենկոյի խոսքերը, թե ինքը չի կասկածում, որ Կիևը կազատագրի օդանավակայանը:

«Սակայն եթե իրականում նախագահ Պորոշենկոն հանդես է գալիս այս պահին ինչ-որ ուժային գործողություններ ձեռնարկելու օգտին, ապա մենք նրանք կառաջարկեին նախ մտածել, մինչ այդպիսի քայլեր իրականացնելը, քանի որ այդ պարագայում Մինսկի համաձայնությունները կլինեն լուրջ վտանգի տակ», - հայտարարել է Քերրին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո:

Քերրին ենթադրել է, որ հնարավոր է Պորոշենկոն նկատի է ունեցել ապագագան՝ երկար ժամանակ անց: «Այս պահին դա կլիներ շատ ապակառուցողական քայլ», - նշել է Քերրին:

Մայիսի 11-ին Օդանավակայան ֆիլմի պրեմիերայից հետո, ոը պատմում է 2014թ.-ի ամռան և աշնան իրադարձությունների մասին, Պորոշենկոն հայտարարել է, ապստամբների կողմից գրավված Դոնեցկի օդանավակայանը կվերադառնա Կիևի իշխանությունների վերահսկողության ներքո և կվերականգնվի:

Դոնեցկի օդանավակայանի համար մարտերը ընթացել են մի քանի ամիս: 2015թ.-ի հունվարի վերջին ապստամբները կարողացան իրենց վերահսկողությունը հաստատել օդանավակայանի նկատմամբ, սակայն, չնայած հրադադարին, օդանավակայանի շրջակայքը շարունակում է մնալ հակամարտության ամենաթեժ կետերից մեկը:

Խոսելով Դոնբասում տիրող իրավիճակի մասին՝ Քերրին նշել է հրադադարի ռեժիմի խախտումները: «Այսօր մենք խոսել ենք ծանր տեխնիկայի տեղաշարժի մասին և ես մեկ րոպե առաջ խոսել եմ դրա մասին, Շիրոկինոյում տիրող իրավիճակի մասին: Եվ հնարավոր է դա կրակի դադարեցումն է, ինչի վերաբերյալ հնարավոր է համաձայնություն կնքել», - նշել է Քերրին:

«Անկախ նրանից, թե ով է իրականացնում առաջին կրակոցը, ցանցակած դեպքում դեռևս չկա այդ կրակի դադարեցումը, որին կոչ է անում Մինսկի համաձայնությունները, դա տեղի չի ունեցել», - նշել է նա: Քերրին նշել է, որ Վաշինգտոնը համագործակցելու է բոլոր կողմերի հետ, որպեսզի հասնի այդ համաձայնությունների իրականացմանը:

Անդրադառնալով Ուկրաինայի շուրջ բանակցություններին Քերրին նշել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի իշխանությունները շատ հարցերում գալիս են այն եզրակացության, թե ինչպես պետք է կարգավորվի ճգնաժամը, օրինակ այն բանում, որ Մինսկի համաձայնությունները պետք է իրականացվեն: Սակայն գոյություն ունեն որոշակի տարաձայնություններ մանրամասներում:

«ԱՄՆ-ի դիրքորոշումը կայանում է նրանում, որ Մինսկի համաձայնությունները ամենալավ և հիմնական ուղին է խաղաղության հասնելու համար: Նրանք պետք է ինչքան հնարավոր է շուտ իմպլեմենտացվեն»,-նշել է Քերրին:

Իր հերթին ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ը համաձայնության են եկել հարվածել մեկ կետի՝ Ուկրաինայի հարցով Մինսկի համաձայնությունների կատարման հետ կապված:

«Մենք պայմանավորվել ենք այսօր, հանդիպելով բոլոր նրանց հետ, ումից կախված է Մինսկի համաձայնությունների կատարումը ցանկացած կտրվածքով, մենք հարվածելու ենք միևնույն կետին, որ այն ամենը, ինչ տեղ է գտել փետրվարի 12-ի համաձայնության մեջ, պետք է բարեխղճորեն և անվերապահորեն կատարել», - նշել է Լավրովը: Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ը և ՌԴ-ը պայմանավորվել են օգտագործել իրենց ազդեցությունը ուկրաինական հակամարտության կողմերի վրա, որպեսզի հասնել Մինսկի համաձայնությունների գործնական իրականացմանը:

«Մենք պայմանավորվել ենք օգտագործել ԱՄՆ-ի և Ռուսատանի ազդեցությունը հակամարտության կողմերի վրա, որպեսզի հետևողականորեն և անվերապահորեն խթանել նրանց Մինսկի համաձայնությունների գործնական կյանքի կոչման համար»,-նշել է Լավրովը ռուս-ամերիկյան բանակցություններից հետո համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:

Սոչիում մայիսի 12-ին տեղի է ունեցել Քերրի հանդիպումը Պուտինի հետ, որը տևել է գրեթե չորս ժամ:Բանակցությունների ընթացքում, ուկրաինական խնդրից բացի, քննարկվել է մերձավորարևելյան խնդիրները, կորեական միջուկային ծրագիրը և այլ հարցեր: