Ադրբեջանա–իսրայելական համագործակցությունը կապ չունի Ղարաբաղի հետ. Իսրայելցի փորձագետ
Իսրայելը համագործակցում է Ադրբեջանի հետ, առաջին հերթին, որպեսզի ապահովագրի իրեն Իրանից։ Ադրբեջանի ու Իրանի այսօրվա հարաբերությունները, չնայած արտաքին զսպվածության, բավականին լարված են։ Բացի այդ, Ադրբեջանն անկախության առաջին օրերին դիմել է Իսրայելին համագործակցության առաջարկով։ Այդ մասին VERELQ–ի հետ զրույցում հայտարարել է իսրայելցի քաղաքագետ Ավիգդոր Էսկինը`մեկնաբանելով Մոսադի ղեկավարի հայտարարությունն`Ադրբեջանի հետ անվտանգության ոլորտում համագործակցության շուրջ։
Էսկինը նշել է, որ Իսրայելը փորձում է լավ հարաբերություններ զարգացնել մահմեդական երկների հետ, լինի դա Ադրբեջանը, թե, ասենք, Եգիպտոսը։ Նա նշել է, որ հրեական պետության նպատակն է ճեղքել շրջափակումը, որին երկիրն ենթարկվում է անկախության առաջին իսկ օրերից։
Էսկինը բացառում է, որ Թել–Ավիվի ու Բաքվի համագործակցությունը հատուկ ծառայությունների մասով կարող է ուղղված լինել ղարաբաղյան հակամարտությանը։ Ըստ նրա, մինչ այդ չի եղել մեկ դեպք, երբ Իսրայելը փորձի միջամտել ղարաբաղյան հակամարտությանը։
«Եթե մենք խոսում ենք Ադրբեջանի զենքի վաճառքի մասին, ապա Բաքվին զենքերի վաճառքի առաջատարը`ՀՀ–ի ռազմավարական դաշնակից ՌԴ–ն է։ Ընդհանուր առմամբ, Իսրայելի ու Արդրբեջանի համագործակցությունն ուղղված չէ Երևանի դեմ։ Վերջին քսան տարվա ընթացքում ՀՀ–ն խորացրել է կապերն Իրանի հետ, իսկ Ադրբեջանը`Իսրայելի։ Ադրբեջանա–իսրայելական հարաբերություններն այդքան էլ հեշտ չեն։ Ադրբեջանը պահանջում է Իսրայելից ճանաչել Պաղեստինը։ Ես կարծում եմ, դա կոռեկտ մոտեցում չէ։ Մենք չենք պահանջում Բաքվին թալիշներին կամ լեզգիներին անկախություն շնորհել»,–նշել է նա։
Ըստ նրա, Թել–Ավիվում հասկանում են, որ հայ–իրանական երկխոսությունն ուղղված չէ Իսրայելի դեմ, իսկ ՀՀ–ի ընտրությունն օբյեկտիվ է և պայմանավորված է ՀՀ–ի շրջափակմամբ Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից։
Էսկինը նշել է, որ ՀՀ–ն և Իսրայելը հետաքրքրված են թուրքական էսպանսիայի սահմանափակմամբ։ Ինչպես հայտնի է, Անկարայի ու Իսրայելի հարաբերություններն այժմ բարդ են։ Թուրքիայի այսօրվա ռևանշիստական տենդենցները, պանթուրքիզմի, նոր Օսմանյան կայսրության կառուցման և այլնի կապակցությամբ մտահոգում են հրեկան պետությանը։ Եվ այդ հարցում կարևոր է ՀՀ–ի ըմբռնումը։
Քաղաքագետը հավելել է, որ իրավիճակը պահանջում է կոնկրետ քաղաքական աշխատանք երկու երկրների միջև։ Ցավոք, այդ աշխատանքը տարվում է ոչ այնքան ակտիվ, ինչքան ցանկալի կլիներ։