23.11.2024
Մոսկվան Թրամփի օրոք ԱՄՆ-ի հետ հարաբերությունների նորմալացում է ակնկալում. Լավրով
prev Նախորդ նորություն

Աթամբաևը բացահայտել է, թե երբ ռուսական բազան կլքի Ղրղզստանը

Ռուսաստանը Ղրղզստանի ռազմավարական գործընկերն է մնում, սակայն ռազմական պլանում հանրապետությունը պետք է հույսը դնի սեփական ուժերին։ Այս մասին տարին ամփոփող մամուլի ասուլիսին ասել է Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը։

«Կարծում եմ, որ մենք շատ ճիշտ վարվեցինք Մանասի բազայի հարցում (Ղրղզստանի մայրաքաղաքի միջազգային օդանավակայանում ԱՄՆ ավիաբազա)՝ դուր է գալիս դա ոմանց, թե ոչ։ Ղրղզստանը պետք է հետագայում հենվի միայն իր ուժերի վրա։ Դա վերաբերում է նաեւ ռուսական բազային»,– ասել է նախագահը։

Նա նշել է, որ պայմանագրի ժամկետի լրանալուց հետո ռուսական բազան ստիպված է հեռանալ։

«Իհարկե, դա կարող է ինչ–որ մեկին դուր չգալ, բայց ես կարողացել եմ այդ գաղափարը հասցնել ՌԴ նախագահին, եւ նա ինձ հասկացել է»,– նշել է Աթամբաեւը։

Ղրղզստանի տարածքում ռուսական ռազմաբազայի մասին պայմանագիրը կնքվել էր 2009-ին 49 տարի ժամկետով եւ 25 տարով ավտոմատ երկարաձգելու իրավունքով։