23.11.2024
Թուրքիայից հրաժարվելու դեպքում ԵՄ–ն ավելի շատ կտուժի. Թուրքիայի փոխվարչապետ
prev Նախորդ նորություն

Մոսկվան Թրամփի օրոք ԱՄՆ-ի հետ հարաբերությունների նորմալացում է ակնկալում. Լավրով

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է այն մասին, որ Մոսկվան ակնկալում է գործնական քայլեր ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ձևավորվող արտաքին քաղաքական թիմից, որոնք թույլ կտան նորմալացնել ԱՄՆ-ի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունները։ Այս մասին Լավրովն ասել է իտալական Corriere della Sera թերթի հետ հարցազրույցում։

Նախարար խոսքով՝ Մոսկվան ակնկալում է, որ ԱՄՆ-ի նոր վարչակազմը չի կրկնի իր նախորդների սխալները։ Նա հավելել է, որ Մոսկվան իր կողմից մշտապես բաց է Վաշինգտոնի հետ համաշխարհային օրակարգի բոլոր հարցերով պրագմատիկ երկխոսության հաստատման համար։

Արտգործնախարարը նշել է, որ ԱՄՆ-ի հետ համագործակցության վերականգնումը բարդ հանձնարարություն է։

Լավրովը հարցազրույցի ժամանակ անդրադարձել է նաև Կալինինգրադ «Իսկանդեր Մ» համալիրների ուղարկմանը, որպես դրա շարժառիթ անվանելով «ՆԱՏՕ-ի ապակառուցողական գործողությունները»։ Լավրովը նշել է, որ նման քայլերը Ռուսաստանն իրականացնում է բացառապես սեփական տարածքում։