20.04.2025
Կներդրվի քրեակատարողական ծառայողների համար նոր ատեստավորման կարգ
prev Նախորդ նորություն

Մահապատժի ենթարկել այն հային, որը կոչնչացնի ՀՀ անկախությունն ու ինքնիշխանությունը. Ասրյան

Մահապատժի՛ ենթարկել այն հային, որն իրեն կվաճառի օտար պետության՝ փորձելով ոչնչացնել Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը: Այս հայտարարությամբ հանդես է եկել «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը:

«Ցանկացած պետության ազգային, պետական շահը յուրաքանչյուր Հայի համար պետք է ավարտվի այնտեղ, որտեղ սկսվում է մեր Սուրբ Հայաստանի ազգային, պետական շահը. և՛ Հայաստանի իշխանությունը, և՛ Հայաստանի քաղաքական ընդդիմությունն ամեն օր՝ 24-ժամյա ռեժիմով, անհրաժեշտության դեպքում՝ նաև կյանքի գնով, պետք է ծառայեն Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու, պահպանելու և հզորացնելու Սուրբ գործին՝ ցուցաբերելով բացառիկ պատասխանատվություն:

Այն հայը, որն իրեն կվաճառի օտար պետության և կփորձի ոչնչացնել Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը, որպես Հայրենիքի դավաճան, պետական հանցագործ, պետք է ենթարկվի մահապատժի ու վե՛րջ»,- ասված է հայտարարության մեջ։


 

Միջազգային համաձայնագրի վավերացումը թույլ կտա բարելավել հարկերից խուսափելու դեմ պայքարը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար