19.04.2025
Պսևդոհեղափոխության վարագույրը փակվեց
prev Նախորդ նորություն

Հումանիտար բեռը գուցե փոխի Արցախի հարցի քաղաքական կարգավորման նիկոլա-թուրքական հունը

Ակնայի կողմից դեպի Ստեփանակերտ առաջին հումանիտար բեռն ունի բացառապես ռուսական ծագում: Այն որևէ ձևով կապված չէ Ադրբեջանի հետ, այլապես հիմա ալիևյան ԶԼՄ-ները կպայթացնեին աշխարհն իրենց դահիճային հումանիզմով (նիկոլական ոճի մեջ): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը:

"Ադրբեջանցիք այս հարցում չհասան իրենց նպատակին: Նրանք փորձում էին ռուսական կողմին համոզել, որպեսզի ՌԴ հումանիտար աջակցության հետ միասին, նաև Արցախա-ադրբեջանական սահմանին կանգնած ադրբեջանական բեռնատարները մտնեն Ստեփանակերտ:

Դա չի հաջողվել, որովհետև նախ Արցախի համար այն կատեգորիկ անընդունելի է, և երկրորդ. կարծես թե ՌԴ-ն այլևս չի ցանկանում ընկրկել ալիևշինայի կամակորությունների առջև: Այս խորհրդանշական ռուսական հումանիտար բեռը գուցեև փոխի Արցախի հարցի քաղաքական կարգավորման նիկոլա-թուրքական ներկայիս հունը:

Հայաստանի առաջնային խնդիրն իր դավաճաններից ազատվելն է",- գրել է Զաքարյանը:


VERELQ-ը հիշեցնում է, որ այսօր առավոտյան հումանիտար բեռը ռուսական Կարմիր խաչի միջոցով և այդ կազմակերպության մեքենաներով, հանրապետության իշխանությունների թույլտվությամբ մուտք է գործել Արցախի Հանրապետություն՝ Ասկերան քաղաքով: Օգնությունը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ:


 


 

Մարությանին ՔՊ-ին այլընտրանք ընտրեցին այն նույն կենտրոնից, որը կառավարում է նաև Փաշինյանին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար