19.04.2025
Հումանիտար բեռը գուցե փոխի Արցախի հարցի քաղաքական կարգավորման նիկոլա-թուրքական հունը
prev Նախորդ նորություն

Մարությանին ՔՊ-ին այլընտրանք ընտրեցին այն նույն կենտրոնից, որը կառավարում է նաև Փաշինյանին

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, ով Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է "Մայր Հայաստան" դաշինքով, գրառում է կատարել.


"Երբ քարոզարշավից առաջ քննարկում էինք հնարավոր տարբերակները, հիմնական սցենարն այն էր, որ Փաշինյանի համար ընդունելի ընդդիմությունը լինելու է այն թեկնածուն, ում դարձնելու են քննադատության թիրախը, դրանով բարձրացնելով նրա ձայների քանակը: 

Ինչն է հետաքրքիր, մենք կանխագուշակում էինք, որ դա լինելու է Հայկ Մարությանը: Նրան դարձնելով հիմնական թիրախ, դարձնելու էին ՔՊ-ի այլընտրանքը: Դա պարզ տեխնոլոգիա է, որը բազմիցս է կիրառվել:

Հիմա հիմնական հարցը, ինչու ընտրեցին Մարությանին: Պատասխան. Մարությանին իրենք չեն ընտրել, այլ ընտրել են այն նույն կենտրոնից, որը կառավարում է և Փաշինյանին, և Մարությանին:

Այն ամենը, ինը կատարվում է Հայաստանում՝ ցանկացած ընտրություն, որը տեղի է ունենում, ունի աշխարհաքաղաքական նշանակություն, իսկ Հայաստանի աշխարքաղաքական միակ արժեքն ու պայքարի թեման Սյունիքն է",- գրել է Դանիելյանը:


 


 


 

Երևանի ավագանու ընտրությունները խաթարել են իշխանության անդորրը. ՄԱՄՈԻԼ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար