Պսևդոհեղափոխության վարագույրը փակվեց
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է.
«Տեսեք՝ երկիրը գտնվում է անվտանգային մարտահրավերների թիրախում, Նիկոլ Փաշինյանը հայտնվում է Հանրայինի եթերում, մի քանի նախադասությամբ անդրադառնում է գլոբալ խնդիրներին, հետո սկսում է փառաբանել Երևանի ընտրություններին մասնակցող իր կուսակցությանը, նրա թեկնածու Տիգրան Ավինյանին, փիառում է իրենց հանրահավաքը, տգեղ ձևով հակաքարոզչություն է անում ընդդիմադիր թեկնածուների դեմ:
«Կան ուժեր, որոնք կարծում են, որ Երևանի ավագանու ընտրությունների համատեքստում հնարավոր կլինի Հայաստանում անկայունություն մտցնել»,- ասում է Փաշինյանը։
Իրենց ընդդիմախոսների մասին նման հայտարարություն անում են բոլոր ավտորիտար առաջնորդները, ովքեր սեփական փնթի իշխանությունը նույնացնում են պետության հետ:
Նույնիսկ պատրանքային ժողովրդավարությունը Հայաստանում մեռնում է:
Պսևդոհեղափոխության վարագույրը փակվեց...»,- գրել է Սուրենյանցը Տելեգրամի իր ալիքում: