23.11.2024
ՔՊ-ն հանրահավաք կանի. կմասնակցի նաև Փաշինյանը. ՄԱՄՈՒԼ
prev Նախորդ նորություն

Հայաստանը պաշտոնապես թույլ է տալիս Թուրքիային լինել Արցախյան հակամարտության կողմ. փորձագետ

Սեպտեմբերի 12-ին Թուրքիայի նախագահ Էրդողանի և ՀՀ դե-ֆակտո վարչապետի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց։ Թեև մեզ հայտնի չեն զրույցի մանրամասները, սակայն ինքնին զանգը մի քանի կարևոր բան է խորհրդանշում:


Այդ մասին Տելեգրամի իր ալիքում գրում է թուրքագետ Վարուժան Գեղամյանը:


"Հեռախոսազրույցը տեղի ունեցավ Արցախի նախագահի ընտրություններից անմիջապես հետո։ Ուստի զրույցի հիմնական թեման Արցախն էր։ Փաստացի Հայաստանը պաշտոնապես թույլ է տալիս Թուրքիային լինել Արցախյան հակամարտության կողմ։ Սրանից առաջ դիվանագիտական մակարդակում մենք մշտապես Թուրքիայի այդ փորձերը տապալել ենք։ Այժմ ինքներս ենք բերում Թուրքիային և ներգրավվում խաղի մեջ։


Թուրքիայի նախագահի հետ խոսելով՝ հայկական կողմը լեգիտիմացրել է Թուրքիայի ազդեցության տարածումը մեր միկրո-տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում։ Սա բխում է բացառապես Թուրքիայի շահերից։ Եվ Թուրքիան մեծացնելու է նման միջամտությունները մեր ներքին ու արտաքին գործերին՝ այդպիսով Հայաստանը ներառելով իր ազդեցության գոտում (հիշենք թեկուզ Նեմեսիսի արձանի տեղադրման դեմ աշխատանքը, այժմ փաստացի Արցախի նորընտիր նախագահին չշնորհավորելու արգելքը)։


Եվ մի փոքրիկ դետալ։ Ըստ թուրքական և ադրբեջանական մեդիայում առկա արտահոսքի՝ երեք օր շարունակ ՀՀ դե-ֆակտո վարչապետը փորձել է կապ հաստատել Թուրքիայի նախագահի հետ, ինչին ստացել է մերժում։ Թե ինչ պայմանների բավարարման արդյունքում է կայացել հեռախոսազրույցը, ևս անհայտ է։


Հայաստանի դեպի Արևմուտք շրջադարձի կայացման պարագայում հենց Թուրքիան է (որպես ՆԱՏՕ անդամ) լինելու է Արևմուտքը մեզ համար՝ դրանից բխող հետևանքներով", - ասված է նրա գրառման մեջ։