20.04.2025
ՌԴ-ն երկընտրանքի առաջ է՝ կամ բարձրացնել ՀՀ և Արցախի անվտանգության մակարդակը, կամ հեռանալ
prev Նախորդ նորություն

Նյարդերի բարդ կռիվ է, իսկ Ադրբեջանի ու Թուրքիայի գլխավոր թիրախն էլ Սյունիքն է

Ադրբեջանական տեղեկատվական տիրույթը մի թեզ է տարածում ինտենսիվ, թե իբրև Հայաստանում զորահավաք է, ինչ–որ տեսանյութեր են տարածում թե իբրև մարդկանց հավաքագրում են, որ ուժով բացեն Լաչինի միջանցքը: Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրում է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:


"Նախ, Ադրբեջանը ինքն իրեն հակասում է, որովհետև բոլոր միջազգայիններին ասում էին միջանցքը բաց է, հիմա ասում են փակ է:


Հետո, ակներև է, որ իրենք արդեն քանի օր է, ակտիվ շարժեր, կուտակումներ են իրականացնում Արցախի ու ՀՀ–ի սահմանների երկայնքով, ինչը ուղեկցվում է տեղեկատվական գրոհներով: Հիմա ուզում են իրենց ագրեսիվ քայլերի տեղեկատվական շղարշը ապահովեն, դրա համար դաշտ են նետում ստահոդ լուրեր:


Ադրբեջանական իշխանամետ փորձագետների պնդմամբ, դրսից մեծ ճնշում է գործադրվում Ալիևի նկատմամբ՝ հերթական ագրեսիան զսպելու համար: Բայց, Ալիևը կարող է ռիսկի դիմել, հատկապես այն դեպքում, երբ ստանում է Թուրքիայի աջակցությունը:


Նյարդերի բարդ կռիվ է, իսկ Ադրբեջանի ու Թուրքիայի գլխավոր թիրախն էլ Սյունիքն է: Այդպես եղել է մեկ դար առաջ, երբ Նժդեհի գլխավորությամբ պահեցինք Սյունիքը, այդպես է հիմա:


Մի բան էլ ասեմ՝ գերբն ու հռչակագիրը կապ չունեն, հակառակորդներիդ ծրագրերը չեն փոխվել, դա է ամենակարևորը, որ պետք է հասկանալ:


Այս տեղեկատվական գրոհների պայմաններում խնդրում եմ ևս մեկ անգամ չտարածել անհասկանալի, հին տեսանյութեր, թվացյալ զորահավաքների մասին լուրեր, դրանով ոչ մեկին, բացի Ադրբեջանինց, օգուտ չեք տալիս",- գրել է ադրբեջանագետը:


 


 

Մենք գնում ենք հաղթելու. Արման Ղուկասյանը մերժում է պոպուլիզմը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար