29.04.2024
Նյարդերի բարդ կռիվ է, իսկ Ադրբեջանի ու Թուրքիայի գլխավոր թիրախն էլ Սյունիքն է
prev Նախորդ նորություն

Մենք գնում ենք հաղթելու. Արման Ղուկասյանը մերժում է պոպուլիզմը

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը (ՀԱՍԱԿ) Երևանի ավագանու ընտրություններին մասնակից ուժերից թերևս ամենաերիտասարդն է:


Ոչ թե այն իմաստով, որ կուսակցությունը նոր է ձևավորվել, քանզի քաղաքական ուժը հիմնադրվել է 2016 թվականին և այս տարիների ընթացքում բազմաթիվ անգամներ աչքի է ընկել իր գործունեությամբ, այլ ոչ թե այլ կուսակցությունների նման գոյություն ունեցել ուղղակի թղթի վրա: Կուսակցությունը բառի բուն իմաստով է երիտասարդ՝ ի դեմս նախագահ Արման Ղուկասյանի, փոխնախագահ Ծովինար Կոստանյանի և մյուսների: Եվ հավակնում է քաղաքականության մեջ նոր շունչ ներմուծող ուժ դառնալ:

VERELQ-ի հետ հարցազրույցում ՀԱՍԱԿ նախագահ Արման Ղուկասյանը պատմեց, թե ինչու են որոշել մտնել ընտրապայքարի մեջ, ինչ ծրագրեր ունեն և ինչպես են ներկայանում երևանցիներին, որպեսզի սեպտեմբերի 17-ին մայրաքաղաքի բնակիչները հենց իրենց ձայն տան:

- Քարոզարշավի ընթացքը կարծես բավականին պասիվ է:

- Ոչ միայն պասիվ, այլև այս ընտրությունները վերածվել են ինչ-որ ժամանցային գործողությունների: Քաղաքական, բովանդակային առումով չկա որեւէ մրցակցություն: Սա ընտրական գործընթաց է, բայց ավելի շատ տեղի են ունենում բաներ, որոնք ընդհանրապես քաղաքական բովանդակություն չունեն:


ՀԱՍԱԿ-ը իրատեսական ծրագիր է ներկայացրել և մենք, ի տարբերություն այլ ուժերի, մեր PR-ով չենք զբաղված, ոչ էլ պոպուլիզմով, մենք ներկայացնում ենք ռեալ ծրագիր, որն իրագործելի է և ոչ թե ֆանտաստիկայի ժանրից, ինչպես ուրիշների դեպքում է: Չենք խոստանում ոսկե սարեր, ֆանտաստիկ մեգանախագծեր, տարին մի մետրոյի կայարան կամ ճոպանուղիներ, այլ գիտենք, թե իրականում ո՞ր հարցերն են հուզում երևանցիներին, որովհետև մենք ինքներս երևանցի ենք ու շատ լավ ներսից պատկերացնում ենք այն, ինչ բոլորիս է հուզում: Դա է՝ ջրամատակարարման խնդիրը, աղբահանության, մանկապարտեզների խնդիրը, երբ երեխաները ծնված օրվանից հերթագրվում են, սական մինչև դպրոց գնալը նրանց հերթն այդպես էլ չի հասնում: Խնդիրները իսկապես շատ են և դրանցով պետք է զբաղվել: Մեր ուժը ունակ է ստանձնել այդ պատասխանատվությունը, մենք ունենք լուծումները, որոնք և ներկայացնում ենք երևանցիներին:

- Պոպուլիզմը շա՞տ է այս քարոզարշավում:

- Չափազանց շատ: Բայց մենք վստահ ենք, որ երևանցիներն արդեն հոգնել են դրանից ու գուցե հենց դա է պատճառը, որ որոշակի պասիվություն է նկատվում: Ես վստահ եմ, որ մարդիկ չեն գնալու քաղաքական պոպուլիզմի հետեւից, որից տարիներ շարունակ խաբվել են:

- Պարբերաբար հրապարակվում են հետազոտության արդյունքներ: Դուք հավատո՞ւմ եք դրանց արդյունքներին, այն ֆավորիտ ուժերին, որոնք նշվում են, թե ամենից մեծ շանսերն ունեն հայտնվելու ապագա ավագանիում:

- Այդ հարցումներին ընդհանրապես չեմ հավատում: Հավատում եմ այնքան, որքան վատ երազներին: Ես կարծում եմ, որ դրանք իրականության հետ որևէ աղերս չունեն և համոզված եմ, որ պատկերը լինելու է լրիվ այլ, շատ տարբերվող սոցհարցումներից, որովհետև միշտ է այդպես եղել: Ժողովուրդն է որոշելու, թե ով է ֆավորիտ, ով ֆավորիտ չի, և դա մենք կտեսնենք սեպտեմբերի 17-ին:

- ԿԸՀ-ն հիշեցրեց, որ ՀՀ-ում առնվազն մեկ տարի բնակվող օտարերկրացիները ևս կարող են ընտրել: Մտավախություն չունեք, որ այս ռեսուրսը կօգտագործվի ընտրություններին, օրինակ, իշխանության թեկնածուի կողմից:

- Անընդունելի եմ համարում, որ ՀՀ ոչ քաղաքացին կարող է քվեարկել: Սա իսկապես անընդունելի է: Ընտրություններին պետք է մասնակցեն միայն ՀՀ քաղաքացիները: Այո, ես մտավախություն ունեմ, որ այս իշխանություններն ադմինիստրատիվ ռեսուրսը փորձելու են ամեն գնով օգտագործել:

- Եթե լինեն հետընտրական գործընթացներ, Դուք կմասնակցե՞ք: Առհասարակ՝ այլ թեկնածուների հետ քննարկումներ ունեցե՞լ եք:

- Ոչ: Մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք ստանձնել միասնական ընդդիմադիր թեկնածուի դերը: Ես երիտասարդ թեկնածու եմ, ով որևէ կապ չունի թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունների հետ, Երևանի քաղաքապետի թեկնածու Նորիկ Նորիկյանի առաջարկին այդպես ենք արձագանքել, որ պատրաստ ենք ստանձնել միասնական ընդդիմադիր թեկնածուի դերը և պատրաստ ենք խորհրդատվությունների: Դեռևս դրանք տեղի չեն ունեցել, որևէ մեկը չի արձագանքել:

Մենք գնում ենք հաղթելու, բոլորին համարում ենք մեզ քաղաքական օպոնենտներ և մրցակից: Որպես ընդդիմադիր իրական ուժ բացառում ենք ՔՊ-ի հետ համագործակցությունը: Սեպտեմբերի 17-ին երևանցին կկատարի իր ընտրությունը և ելնելով դրանից կշարժվենք առաջ:

- Եվ վերջում Երևանի ավագանու ընտրություններից դուրս հարց. հայ-ռուսական հարաբերություններում առկա այս ճգնաժամը, որը խորացնելու ջանքեր այս իշխանությունը, կարծես, չի խնայում, ո՞ւր կարող է բերել մեր երկիրը:

-Կարող է բերել շատ պայթյունավտնագ հետևանքների: Իրավիճակն այսօր շատ լարված է, Ադրբեջանը ուժեր է կուտակում հայ-ադրբեջանական սահմանին, անթաքույց և այս պայմաններում գնալ նման խելագարության, սեպ խրել հայ-ռուսական հարաբերություններում, ինչպես դա անում են այս իշխանությունները, դա ՀՀ համար կարող է լինել ճակատագրական: ՀՀ իշխանությունները հույս դրել են արտաքին այլ խաղացողների վրա, սակայն դրանք սահմանափակվում են բացառապես հայտարարություններով, իսկ ռեալ որևէ գործողություն չեն անում: Լավ թե վատ, բայց հենց Ռուսաստանն է ապահովում տարածաշրջանում կայունությունը այս պայթյունավտանգ և շատ ծայրահեղ հակասություններով լի տարածաշրջանում: Վերջին շրջանում Հայաստանի իշխանությունների կողմից արված քայլերը, օրինակ, Ուկրաինային հումանիտար օգնությունը, Հռոմի ստատուտի վավերացման փորձերը և այլն ուղղակի անընդունելի են: Դրանք ոչ մի լավ տեղ մեզ չեն կարող տանել:

Լիա Խոջոյան


 


 

Փաշինյան-Էրդողան սպասվող հեռախոսազրույցը չափազանց կարևոր է
Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online