10.10.2024
Ադրբեջանն պատահական չի ընտրել ակտիվացման ժամանակը. Աբրահամյան
prev Նախորդ նորություն

Սրանով Հայաստանը չի դառնում ԱՄՆ-ի համար ռազմավարական նշանակության գործընկեր. Սարգսյան

Երեկ ամբողջ օրը, ով չալարեց, PR-վեց զորավարժությունների թեմայով: Այնինչ, դրա կազմակերպման հետ ոչ ոք կապ չունի, բացի ամերիկյան կողմից: Պենտագոնն ըստ իր կարիքների որոշում է, թե որ պետության հետ անցկացնել նման զորավարժություններ և, որ տեսակի ստորաբաժանումների (նաև նահանգային ազգային գվարդիաների) ներգրավմամբ՝ նախապես պլանավորելով դրանք: Այս մասին գրում է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:

"Հետևաբար, նմանատիպ երկկողմ կամ բազմակողմ զորավարժություններ ԱՄՆ նախաձեռնությամբ անցկացվում են պարբերաբար: Ոզում եմ առանձին նշել, որ դրանք կամակերպվել և շարունակում են պարբերաբար տեղի ունենալ Վրաստանում, Ղազախստանում (նաև Տաջիկստանի և Ուզբեկստանի մասնակցությամբ) Ալբանիայում և տասնյակ այլ եվրոպական, ասիական, արաբական և աֆրիկյան երկրներում:

Զորավարժությունները ՄԱԿ-ի կամ ՆԱՏՕ-ի հովանու ներքո իրականացվող խաղաղապահ առաքելություներում համագործակցությանն են վերաբերում:

Հետևաբար, զորավարժությունները հայ ամերիկյան հարաբերութունները չեն կարող և նպատակ էլ չունեն բարձրացնելու են նոր մակարդակի:

Սրանով Հայաստանը չի դառնում ԱՄՆ-ի համար ռազմավարական նշանակության գործընկեր, կամ, առավել ևս՝ դաշնակից պետություն:

Դրա համար այլ աշխատանք է անհրաժեշտ տանել, որը առանձին քննարկման թեմա է",- գրել է Սարգսյանը:


 

ՔՊ-ականներն անհանգիստ են. շունչները պահած սպասում են. ՄԱՄՈՒԼ
Հաջորդ նորություն next
 Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները
10.10.2024
Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները