10.10.2024
Ռազմավարական մտածողություն է պետք, որից ՀՀ վարչապետը չունի. Սուրեն Սարգսյան
prev Նախորդ նորություն

Ադրբեջանն պատահական չի ընտրել ակտիվացման ժամանակը. Աբրահամյան

Ադրբեջանական շարժերն Արցախի ու Հայաստանի տարբեր ուղղություններով որոշակիորեն աճում են:


Այս մասին գրում է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:


"Հատկապես Արցախի պարագայում դրանք առավել վտանգավոր են այն պատճառով, որ չնայած ըստ Արցախի Սահմանադրության, նախագահի հրաժարականից հետո այդ պարտավորությունը ժամանակավորապես դրվել է ԱԺ նախագահի վրա, սակայն ամեն դեպքում անցումային ժամանակահատված է, նախագահի ընտրությունը դեռ չի եղել, իսկ ցնցումների շահառուները ներսից և դրսիչ քիչ չեն:


Անշուշտ Ադրբեջանն էլ պատահական չի ընտրել ակտիվացման ժամանակը և այս օրերին, նաև այս ձևով հսկայական ճնշումներ է գործադրում Արցախի նկատմամբ:


Ադրբեջանը փորձելու է հիմքեր ձևավորել ուժի կիրառման համար և պատահական չէ նրա ԱԳ նախարարի և նախագահի` արտաքին հարցերով օգնականի բառապաշարի կտրուկ կոշտացումը:


Արցախն ու արցախցին դիմակայում են սովին, տոտալ բլոկադային, անորոշությանը, դավաճանությանը ու դրա դիմադրության ռեսուրսը ստեղծված ծանր իրավիճակում շարունակվում է մաշվել:


Այս տեսանկյունից առանձնապես տեսանելի չէ միջազգային դերակատարների գործուն ջանքերը` կանխելու արցախյան բլոկադան ու նրա դեմ հնարավոր ագրեսիան:


Իսկ հայաստանյան իշխանությունների մասին արդեն ամեն ինչ պարզ է ու ամեն ինչ ասված", - գրել է Աբրահամյանը:


 


 


 


 


 

Սրանով Հայաստանը չի դառնում ԱՄՆ-ի համար ռազմավարական նշանակության գործընկեր. Սարգսյան
Հաջորդ նորություն next
 Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները
10.10.2024
Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները