28.11.2024
«Հյուսիս–Հարավ» միջանցքը`գրավիչ նախագիծ է. Ալիևի աշխատակազմ
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ն կոչ է անում Բաքվին ազատել ընդդիմադիր Մամեդովին և մյուս ակտիվիստներին

ԱՄՆ-ն մտահոգություն է հայտնել Ադրբեջանի Գերագույն դատարանի որոշման առնչությամբ, որով մերժվել է ազատազրկման մեջ գտնվող ընդդիմության առաջնորդ Իլգար Մամեդովի բողոքարկումը: ԱՄՆ-ն հորդորել է ազատ արձակել նրան:

«ԱՄՆ-ն միանում է ԵԽ-ին, ԵՄ-ին և այլ կազմակերպություններին, որոնք մտահոգություն են հայտնել Ադրբեջանի Գերագույն դատարանի նոյեմբերի 18-ի որոշման կապակցությամբ, որով մերժվել է «ՌեԱլ» շարժման առաջնորդ Իլգար Մամեդովի բողոքարկման դիմումը»,-ասվում է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Քիրբիի հայտարարության մեջ, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին հանել բոլոր մեղադրանքները Մամեդովից ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նրա գործով որոշման և ազատ արձակել Մամեդովին և այլ անձանց, որոնք ազատազրկման են ենթարկվել իրենց հիմնարար սկզբունքներն իրացնելու համար»,-հայտարարել է Քիրբին:

Մամեդովը ձերբակալվել է 2013-ին և դատապարտվել 7 տարվա ազատազրկման քաղաքական գործունեության համար: