28.11.2024
Պուտինը գաղտնիացրել է ՌԴ-ի ռազմատեխնիկական համագործակցության մասին ինֆորմացիան
prev Նախորդ նորություն

«Հյուսիս–Հարավ» միջանցքը`գրավիչ նախագիծ է. Ալիևի աշխատակազմ

Ադրբեջան–ՌԴ–Իրան եռակողմ ֆորմատի ընդլայնման առաջարկը` Հյուսիս–Հարավ տրանսպորտային միջանցքի կյանքի կոչման համար խոսում է այդ նախագծի կարևորության ու գրավչության մասին։

Ինչպես հայտնում է ԱՊԱ–ն, այդ մասին «facebook»–ի իր էջում գրել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը։

Ադրբեջանն ավարտել է 8,5 կիլոմետր երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը սահմանամերձ Աստարա կայարանից մինչև իրանական սահման, գրում է «Независимая Газета»-ն:

Հիշեցնենք, օրերս դիզելային գնացքով մեծ պատվիրակությունը թեստավորել է երկաթուղային գծի նոր հատվածը, որը «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի օղակներից մեկն է: Եվ որը պետք է Հյուսիսային Եվրոպան միացնի Հարավ-արևելյան Ասիայի հետ: Սահմանին կայացել է երկու երկրների պատվիրակությունների հանդիպումը: Պատվիրակությունները գլխավորել են Ադրբեջանի և Իրանի երկաթուղային գծերի ղեկավարներ Ջավիդ Գուրբանովը և Մոհսեն Փուրսեիդ Աղաին:

Ինչպես լրագրողներին հայտնել է «Ադրբեջանական երկաթուղային գծեր»-ի մամուլի ծառայության ղեկավար Նադիր Ազմամեդովը, այժմ կողմերն ակտիվացնում են Իրանի և Ադրբեջանի սահմանին գետի վրայով երկաթուղային կամրջի կառուցման ավարտի աշխատանքները: Ինչպես «Независимая Газета»-ին հայտնել է կառավարությունում աղբյուրը, կողմերը պայմանավորվել են առաջիկա շաբաթների ընթացքում ավարտել բոլոր աշխատանքները: