28.11.2024
ԱՄՆ-ն կոչ է անում Բաքվին ազատել ընդդիմադիր Մամեդովին և մյուս ակտիվիստներին
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը կօգտվի Պակիստանի ռազմա–արդյունաբերական համալիրից

Պակիստանի նախագահ Մամնում Հուսեյնն ու Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը պայմանավորվել են արագ կերպով ավարտին հասցնել համատեղ տնտեսական նախագծերն երկրների միջև։ Պակիստանի նախագահը կարևորել է Ադրբեջանի հետ պաշտպանական ոլորտում հետագա համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը, փոխանցում է Daily Times–ը։

Նա նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցանկություն է հայտնել 2017թվականի փետրվարին այցելել Պակիստան։ Պակիստանի նախագահը նշել է, որ Ադրբեջանը կարող է օգտվել պակիստանյան ռազմական ձեռնարկություններից ու ռազմական մասնագետներ պատրաստել Պակիստանում։

Մասնավորապես, երկիրը պատրաստ է Ադրբեջանի ռազմա-օդային ուժերն ապահովել JF-17 Thunder կործանիչներով: Այդ մասին Azeri Defence-ին հայտարարել է պակիստանյան աէրոնավիգացիոն համալիրի(Pakistan Aeronautical Complex Kamra) ղեկավար, ռազմա-օդային ուժերի մարշալ Արշադ Մալիքը, որը նշել է, որ իրենք սերտորեն համագործակցում են Ադրբեջանի ռազմա-օդային ուժերի հետ ու Պակիստանից կործանիչների առաքման հետ կապված որևէ խնդիր չկա:Ըստ Մալիքի` JF-17-ում հնարավոր է օգտագործել ռուսական, ինչպես նաև ՆԱՏՕ-ի երկրների արտադրության հրթիռներով:

Մարշալը հավելել է, որ Իսլամաբադը պատրաստ է Բաքվի հետ կիսվել տեխնոլոգիաներով:

Նշենք նաև, որ Ադրբեջանն ավելացնում է պաշտպանության ու ազգային անվտանգության ծախսերը`հաջորդ տարի Ադրբեջանի բյուջեից նախատեսվում է պաշտպանության համար հատկացնել 2,642 միլիարդ մանաթ։ Ընդհանուր առմամբ, ազգային անվտանգության ու պաշտպանունակության ամրապնդման, իրավապահ մարմինների համար հատկացվելու է 3,99 միլիարդ մանաթ, ինչը կազմում է 2017թ.–ի բյուջեի 24 տոկոսը։