22.11.2024
Նախարար. ՀՀ իշխանությունները դեմ են այս տարի էլեկտրաէներգիայի թանկացմանը
prev Նախորդ նորություն

Հայ և ռուս ազգերը միշտ միասին են եղել. ՌԴ դեսպանը Հայաստանում

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը մայիսի 9-ին ներկա էր Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակի առթիվ անցկացվող միջոցառումներին Հաղթանակի զբոսայգում: Լրագրողների հետ զրույցում դեսպանը կարճ անդրադարձ կատարեց հայ ժողովրդի դերին Հայրենական մեծ պատերազմում՝ միևնույն ժամանակ մաղթելով բոլորին բարեկեցություն և խաղաղություն: "Հայ և ռուսա ազգերը միշտ միասին են եղել", - կարճ հավելեց նա:

Երևանում տոնական միջոցառումներին մասնակցում էին նաև ներկայացուցիչներ Հայաստանի Ազգային ժողովից և կառավարությունից: Այս օրերին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած պատվիրակությունը գտնվում է Մոսկվայում՝ մասնակցելու Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին և Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը գտնվում է Լեռնային Ղարաբաղում՝ մասնակցելու համար Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվան նվիրված տոնական միջոցառումներին:

Հաղթանակի զբոսայգում Վոլինկինի կաճ մեկնաբանությունից հետո խոսեց ԱԺ փոխխոսնակ Էդուրդ Շարմազանովը՝ նշելով, որ շուրջ 600 հազար հայ մասնակցել է Հայրենական պատերազմնին այն գիտակցությամբ, որ կռվել է ոչ միայն Մոսկվայի, Մինսկի, Կիևի, Ստալինինգրադի ազատության համար, այլ առաջին հերթին Երևանի, Լենինականի,Կիրովականի ու Ալավերդու համար: Այդ իսկ պատճառով, շարունակեց Շարմազանովը, Հայրենական մեծ պատերազմը ընդհանուր հաղթանակն է և ՀՀ Զինված ուժերը, որոնք ազատագրել են Լեռնային Ղարաբաղը և Շուշին 1992-ին, դաստիարակվել են Հայրենական մեծ պատերազմի հերոսների՝ Բաղրամյանի, Բաբաջանյանի, Նելսոն Ստեփանյանի օրինակով: