22.11.2024
Մամուլի տեսություն. Աշխատանքային միգրանտներին հարկելու օրենքը թյուր ընկալվեց
prev Նախորդ նորություն

Նախարար. ՀՀ իշխանությունները դեմ են այս տարի էլեկտրաէներգիայի թանկացմանը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ը այսօր էլեկրաէներգիայի սակագները բարձրացնելու պաշտոնական հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով:

Ընկերությունն առաջարկում է բարձրացնել էլեկտրաէներգիայի գործող ցերեկային սակագինը մինչև 58.93 դրամ՝ մեկ կվ/ժամի համար, 41.85 դրամի փոխարեն, իսկ գիշերային սակագինը 31.85 դրամի փոխարեն սահմանել 48.93 դրամ: Այսպիսով, նախատեսվում է ցերեկային սակագինը բարձրացնել 40%-ով, իսկ գիշերայինը՝ 53.6%-ով:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի մամուլի քարտուղար Նատալյա Սարաջյանը հայտարարել է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կարող է քննարկել իրենց հայտն աշխատանքային 80 օրերի ընթացքում, ինչից հետո հայտը կամ կընդունվի կամ հետ կուղարկվի:

Նշենք, որ վերջին 2 տարվա ընթացքում սա արդեն թվով երրորդ թանկացումն է: Հիշեցնենք, որ հունվարին լրագրողների հետ հանդիպմանը Երվանդ Զախարյանը հայտարարել էր, որ 2006թ.-ից ռուսական «Интер РАО ЕЭС»-ին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի վատ կառավարման և դրամի արժեզրկման պատճառով սպասվում է էլեկտրաէներգիայի սակագների բարձրացում:

Նախարարը նշել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը կուտակել է 250 միլիոն դոլարի պարտք, իսկ գործող սակագների պայմաններում այդ պարտքերն անհնար է մարել: Նա նշել է, որ ՀՀ նախագահի և կառավարության դիրքորոշումը կայանում է նրանում, որ անել ամեն հնարավորը, որպեսզի այս տարի բացառել սակագների բարձրացման հետ կապված հարցերը: