22.11.2024
Սարգսյան. Երևանը ողջունում է ամերիկյան կապիտալի ներկայության ընդլայնումը Հայաստանում
prev Նախորդ նորություն

Նախագահ. Ղարաբաղը կդառնա միջազգային հարաբերությունների լիիրավ սուբյեկտ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին հանդիպում է ունեցել Վաշինգտոնի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ինչպես VERELQ-ին հայտեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, իր ելույթում Հայաստանի նախագահն անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականության ակտուալ խնդիրներին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը և ղարաբաղյան հակամարտությանը:

Նախագահի խոսքով, ապրիլ ամիսն աչքի է ընկել տարբեր պետությունների և միջազգային կառույցների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևերի ընդունմամբ, իսկ ապրիլի 24-ին Երևանում 65 երկրի ներկայացուցիչների ներկայությունը վերջնակապես ամրագրել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման խնդիրը դարձել է միջազգային օրակարգի անբաժանելի մաս:

Սարգսյանը նշել է, որ ցեղասպանության միջազգային ճանաչման պայքարում Հայաստանը միշտ զգացել է ԱՄՆ-ի աջակցությունը և ի շնորհիվ հայ համայնքի հետևողական դիրքորոշման Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է ԱՄՆ-ի 44 նահանգների կողմից:

Ըստ Սարգսյանի՝ Հայաստանի ևս մեկ կարևոր խնդիրը կայանում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ: Նրա խոսքով, Երևանի դիրքորոշումը այդ հարցում չի փոխվել՝ խնդիրը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքների նորմերին համապատասխան: Նա նաև հավելել է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է դառնա միջազգային իրավունքի և հարաբերությունների լիիրավ սուբյեկտ: