22.11.2024
Հայաստանի մեդիադաշտում ռուս-հայկական հարաբերությունների օբյեկտիվ ներկայացման դեֆիցիտ կա
prev Նախորդ նորություն

Ինչպես պայքարել թուրք-ադրբեջանական դիվերսիայի դեմ. Անդրանիկ Թևանյան

Կարելի է նախանձել Թուրքիային ու Ադրբեջանին, քանզի նրանք իրենց թշնամի պետության մեջ ունեն թուրք–ադրբեջանական շահերի ու քարոզչական թեզերի ագրեսիվ պաշտպան, այն էլ՝ վարչապետի աթոռին նստած։


Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:


"Հանուն սեփական կաշին փրկելու և նյութական շահ ստանալու՝ «ժողվարչապետը» Ալիևից ավելի ադրբեջանամետ է դարձել, Էրդողանից՝ ավելի թուրքամետ։


Սա բացի դավաճանության պատմությունից նաև մեր ժողովրդի համար ողբերգության ու խայտառակության պատմություն է։


Ի դեպ, այս ամոթի ու խայտառակության խարանը դեռ երկար է մնալու մեր երկրի վրա։ Ամեն դեպքում պետք է թևաթափ չլինել ու կռիվ տալ։


Եթե ամեն մեկս առաջնորդվի՝ «ո՞վ, եթե ոչ ես, ե՞րբ, եթե ոչ հիմա» կարգախոսով, ապա հաջողությունն անխուսափելի կլինի", - գրել է Թևանյանը։