29.04.2024
Տարածաշրջանում «քարոզչական հատուկ գործողություն» է ընթանում. արևելագետ
prev Նախորդ նորություն

Որքան կբավարարեն Արցախում պահուստային ապրանքները. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Լաչինով հումանիտար բեռներ անցկացնելու արգելքից հետո Արցախում ճգնաժամային իրավիճակ է՝ առաջին անհրաժեշտության ապրանքների դեֆիցիտ։ Հումանիտար բեռների արգելքի լուրը լսելուց հետո մարդիկ, կարելի է ասել, սրբել են խանութները։ Մեր աղբյուրները վստահեցնում են, որ պահուստային ապրանքները կբավարարեն ամենաշատը երկու ամիս, սակայն եթե պետական ճշգրիտ քաղաքականություն իրականացվի, գուցե կես տարի դեռ խնդիր չառաջանա։ Բանն այն է, որ որոշ գործարարներ, օգտվելով Լաչինի միջանցքը փակ լինելուց եւ ուղեւորափոխադրումների արգելքներից, Արցախ են ներկրել ոչ թե առաջին անհրաժեշտության, այլ բիզնես տեսանկյունից շահավետ ապրանքներ։ Օրինակ՝ կոկա-կոլա, ոգելից խմիչքներ եւ այլն։ Հատկապես սուր է դիզվառելիքի խնդիրը․ մեզ ասացին, որ այդ խնդրով պայմանավորված՝ արդեն հացը փռերից խանութներ հասցնելը խնդիր է դարձել։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ունի մեկ անհատական բնակելի տուն, մեկ բնակարան, մեկ հողամաս եւ երկու ավտոտնակ, ընդ որում՝ դրանք գտնվում են տարբեր վայրերում։ «Ժողովուրդ» օրաթերթը փոխվարչապետի՝ 2022 թվականի հայտարարագրից տեղեկացավ, որ հողամասն ու առանձնատունը Աշտարակ քաղաքում են, իսկ մյուս գույքերը՝ Երեւանում՝ Կենտրոն վարչական շրջանում։ Պարզվում է՝ Մհեր Գրիգորյանը բանկում ավանդներ ունի՝ 525 հազար դոլարի եւ 40 մլն դրամի չափով։ Տարվա վերջում նա բանկային հաշիվներին ունեցել է 3 մլն դրամ, իսկ որպես կանխիկ դրամ հայտարարագրել է 70 մլն դրամ։ Փոխվարչապետը մեկ տարում 1 մլրդ դրամից ավելի եկամուտ է ունեցել, որի մեջ 23մլն դրամը նրա աշխատավարձն է, իսկ մյուս գումարն էլ փոխառություններից է ստացված։ Փոխվարչապետը մեկ տարվա ընթացքում նաեւ 56 մլն դրամի ծախս է ունեցել, սակայն բովանդակությունը բացահայտված չէ։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը երկարատեւ քննարկումներից հետո որոշել է մասնակցել Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին: Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ընդդիմադիր խմբակցությունն այս օրերին ակտիվ քննարկումների մեջ է. որոշում են՝ ինչ ձեւաչափով մասնակցեն, ում թեկնածությունն առաջադրեն։ Նրանք փորձում են գտնել մի թեկնածուի, ում շուրջ հնարավոր կլինի լայն կոնսոլիդացիա ապահովել եւ գնալ քաղաքական, այլ ոչ քաղաքային ընտրության: Փաստ է, որ այս պահին դեռ թեկնածու չեն գտել, փնտրտուքների մեջ են: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հաստատեց մեր այս տեղեկությունը՝ հավելելով. «Թե ինչ ձեւաչափով ենք մասնակցելու, կամ թեկնածուն ով է լինելու, որոշում չկա. քննարկումները սրանց շուրջ դեռ շարունակվում են»:


«Փաստ» օրաթերթը գրում է. Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սեպտեմբերին սպասվող Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված՝ տարբեր քաղաքական ուժեր ոչ միայն ակտիվ նախընտրական քարոզարշավ են սկսել, թեպետ պաշտոնապես այն դեռ չի մեկնարկել, այլև ձևավորում են իրենց նախընտրական շտաբները: Օրեր առաջ նաև նշել էինք, որ ՔՊ շտաբի պետը լինելու է արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը: Նախօրեին էլ հայտնի դարձավ, որ «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական շտաբը ղեկավարելու է կուսակցության համահիմնադիր, քաղխորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը։ «Փաստ» թերթի տեղեկություններով, նման որոշման համար հիմք է հանդիսացել ոչ միայն այն հանգամանքը, որ նա կուսակցության համահիմնադիրներից մեկն է, կամ որ նա քաղաքական և կառավարման լուրջ փորձառություն ունի, այլև այն, որ Առաքել յանը նաև ընտրական փորձ ունի հատկապես ՔՊ-ի դեմ պայքարելու գործում: Ի մասնավորի, նա համակարգել է նաև ՏԻՄ ընտրություններում կուսակցության նախընտրական շտաբները։ Ավելին, նախորդ երկու տարվա ավագանու ընտրությունների արդյունքում այս կուսակցությունը ներկայացված է 18 համայնքում, համատեղ կառավարում է իրականացնում Տաթևում և հաղթել է Ալավերդի, Նոյեմբերյան համայնքներում՝ ընդդիմադիր դարձնելով ՔՊ-ին։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ կյանքից 71 տարեկան հասակում հեռացել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պարզել, թե 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ներկայացված ՔՊ կուսակցության ցուցակում հաջորդ ով է, որ պետք է փոխարինի Վիգեն Խաչատրյանին: Ըստ այդ ցուցակի, հաջորդն Արարատի փոխմարզպետ Տիգրան Պարսիլյանն է, որը ՔՊ ցուցակի 94-րդ համարն է: Նա մշտապես ակտիվ է ՔՊ-ի բոլոր մարզային միջոցառումների ժամանակ: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց նրանից ճշտել՝ վերցնելու՞ է մանդատը, թե՞ ոչ, սակայն նա մեր հաղորդագրությունը թողեց անարձագանք: ՔՊ-ական պատգամավորները մեզ հետ զրույցում հայտարարում էին, որ դեռևս ոչ մի բան հայտնի չէ, քանի որ իրենց համար շոկային է եղել Վիգեն Խաչատրյանի մահվան բոթը: Երեկ գրեթե բոլոր ՔՊ-ականները ցերեկը զրուցել, հանդիպել էին Խաչատրյանին, իսկ արդեն երեկոյան տեղեկացել նրա մահվան լուրի մասին:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.«Ժողովուրդ» օրաթերթը նախօրեին գրել էր, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդական Արման Հակոբջանյանին այս օրերին հաջողվել է փախչել շրջափակված Արցախից. Հակոբջանյանն ինքը մեզ հետ զրույցում չէր էլ հերքել այս տեղեկությունը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վերջինս Երեւանում իր բիզնեսը ընդլայնելով է զբաղված: Մեր հավաստի տեղեկություններով՝ Հակոբջանյանը գնել է Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայանների ցանցը: Ծառուկյանին են պատկանում «Մուլտի գազ» եւ «Մուլտի լեոն» ընկերությունների գազալցակայանները: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հաստատեց, որ ԲՀԿ ղեկավարը վաճառել է իրեն պատկանող գազալցակայանները, բայց չգաղտնազերծեց, թե ում: Մեզ հաջողվեց պարզել, որ գնորդն Արման Հակոբջանյանն է: «Ժողովուրդ» օրաթերթն անկողմնակալությունը պահելու համար այս տեղեկությունը եւս փորձեց ճշտել Հակոբջանյանից: 


Մեր հարցը լսելով՝ վերջինս կրկին վրդովվեց. «Նախ՝ ես չեմ ցանկանում հեռախոսով մեկնաբանություն տալ, երկրորդ՝ եթե մի տեղ կա գնորդ եւ վաճառող, նախ վաճառողը պետք է առաջինը մեկնաբանի, նոր հետո գնորդը»,- արձագանքեց նա: Երբ ասացինք, որ մյուս կողմը նույնպես մեկնաբանել է, Հակոբջանյանը շարունակեց խուսափել պատասխանից՝ ասելով, թե ծանոթներ չենք, ու ինքը չի ցանկանում մեկնաբանել, վաճառող կողմը թող մեկնաբանի: Այսպիսով, Արցախում գումար աշխատելու շանսերը սպառված է համարում Հակոբջանյանը, փախել է Հայաստան՝ ընդլայնելու իր բիզնեսը: Դեռ կանդրադառնանք, թե ՔՊ-ական որ պատգամավորի եւ որ պաշտոնյայի տանիքի տակ է Արման Հակոբջանյանը զարկ տալիս իր բիզնեսին: Հիշեցնենք, որ Արման Հակոբջանյանն այն գործարարն է, որ 2018-ից հետո Նիկոլ Փաշինյանի մերժման պայմաններում Սեւանա լճի ափին շքեղ առանձնատուն է կառուցել մի շարք օրինախախտումներով, սակայն Փաշինյանը աչք է փակում դրանց վրա:


«Փաստ» օրաթերթը գրում է. Մի մարդ պատրաստվում է լիճը սուզվել, մեկ էլ ջրասուզակ է դուրս գալիս լճից ու ջղային ասում. «Էստեղ ձեզ համար ջրասուզվելու տեղ չէ»: Ճիշտ և ճիշտ՝ կարկառուն քպական Անդրանիկ Քոչարյանի նման: Նշված քպականը նաև գլխավոր դերերում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովում: Այնտեղ նախօրեին Նիկոլ Փաշինյանն էր եկել ելույթ ունենալու: Նախազդով, գովազդով, ուղիղ եթերով և շոուի մնացյալ տարրերով: Լիարժեք շոու ապահովելու համար պակասում էին ծխարձակող երփներանգ ֆայերները (ծխագլանները): Բայց չշեղվենք Անդրանիկ Քոչարյանի «փայլատակումից»: Նրան հարց են ուղղում իրենց իշխանության կողմից նշանակված պաշտպանության նախկին նախարար, այժմ կալանավորված Դավիթ Տոնոյանի առաջարկության վերաբերյալ՝ իր, Անդրանիկ Քոչարյանի ու Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ բաց նիստ անցկացնելու մասին, իսկ Անդրանիկ Քոչարյանը պատասխանում է. «Բայց սա քննիչ հանձնաժողով է, շոուի հարթակ չէ»: Լո՞ւրջ: Կամ, ավելի ճիշտ՝ իյա՜, իրո՞ք… Բա որ «քննիչ հանձնաժողով» է, այլ ոչ թե՝ «շոուի հարթակ», այդտեղ նախօրեին ի՞նչ էր անում Նիկոլ Փաշինյանը՝ իր «մեկ դերասանի թատրոն»-ով: Նա ինչո՞ւ էր ուղիղ եթերում, ըստ էության՝ «բանավիճում» իր ընդդիմախոսների, առհասարակ՝ մեղադրողների հետ: Իսկ առհասարակ, ինչպե՞ս կարող է որևէ հանձնաժողով քննել որևէ մեկի գործողություններն ու որոշումները, եթե այդ հանձնաժողովում այդ «ինչ-որ մեկի» կուսակցական ու քաղաքական ենթականերն են գերազանցապես: Ներողություն, այս դեպքում՝ միայն: Նման պայմաններում այդ հանձնաժողովում ո՛չ ասելիք կա, ո՛չ էլ իրենցից՝ լսելիք: Առհասարակ, հանձնաժողովը շոուի հարթակ չէ, բայց դա հանձնաժողո՞վ է: Ու ո՞վ է շոուի մասին խոսում, էլի, կարկառուն քպակա՞նը, որի կուսակցությունն իր շեֆով միայն շոուով է զբաղված՝ երկիրն ավիրելու, Արցախը հանձնելու արանքներում:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը, ամենայն հավանականությամբ, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Նավասարդ (Սամվել) Կճոյանի գույքի հարցով դիմում կներկայացնի դատարան: Ավելին՝ մեր տեղեկություններով՝ դատախազությունում այս պահին Կճոյանի պարզաբանումներն են ստուգում, որոնք, կարծես թե, այդքան էլ համոզիչ չեն համարել։ Մեր այս տեղեկությունը ՀՀ գլխավոր դատախազությունից չմեկնաբանեցին։ Ինչպես հայտնի է, այս տարվա հունվարի 23-ին Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Նավասարդ (Սամվել) Կճոյանը հրավիրվել էր Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Կճոյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր, ավելին՝ Նավասարդ Կճոյանի գույքն արգելանքի տակ է դրվել: Բանն այն է, որ իրավապահները հարց են բարձրացրել՝ որտեղից հոգեւորականը, որը չի ունեցել եկամուտ, ունի մեծ ծավալների գույք: Հոգեւորականը բացատրել է, որ դա նա՝ որպես հոգեւորական, ստացել է նվիրատվություն, իսկ, ահա, իրավապահները հոգեւորականին բացատրել են, որ եկեղեցին ասում է՝ այդ նվիրատվությունն իրենը չէ, եկեղեցունն է: Հիմա բանը հասել է այնտեղ, որ դատախազությունը սպասում է հոգեւորականի կողմից ներկայացվելիք փաստաթղթերին, որոնք կհիմնավորեն, որ Կճոյանի ունեցվածքն օրինական է։ Նվիրատվությունն անձամբ իրե՞ն են արել, թե՞ եկեղեցուն. փաստ է, որ նա է տնօրինում գույքը:


«Փաստ» օրաթերթը գրում է. Դեռևս մեկ-մեկուկես ամիս առաջ, հղում տալով մեր իշխանական աղբյուրներին, տեղեկացրել էինք, որ առաջիկայում իշխանությունները «իրավական» գործիքակազմով քաղաքական ռեպրեսիաների նոր ալիք են պատրաստում: Նաև ընդգծել էինք, որ խոսքը վերաբերում է խոշոր «կալիբրի» ընդդիմադիր քաղաքական գործիչներին։ Օրերս ականատես եղանք, թե ինչպես ձերբակալվեց, իսկ հետո զավեշտալի պատճառաբանությամբ երկամսյա ժամկետով կալանավորվեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Երեկ էլ Նիկոլ Փաշինյանի դատախազությունը հաղորդագրություն տարածեց, որտեղ նշվում էր, թե 2004 թվականին՝ Սերժ Սարգսյանի՝ պաշտպանության նախարար լինելու տարիներին, ՊՆ-ն 500 հազար դոլարով պարտքի դիմաց բանկից շինություն է ստացել և մեկ ամիս անց 90 հազար դոլարով վաճառել մեկ այլ բանկի: «Փաստ» թերթի տեղեկություններով, սա Նիկոլ Փաշինյանի և բացառապես նրա շահերը սպասարկող իրավապահ համակարգի հերթական փորձն է՝ առաջիկայում սպասվող բանակցային գործընթացների և հերթական զիջումների ֆոնին ընդդիմադիր դաշտը հնարավորինս լռեցնելու և սպասվող դիմադրության օջախները մարելու ուղղությամբ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս օրինակներն ընդամենը «ծաղիկներն» են, և Նիկոլ Փաշինյանը փորձելու է առաջիկայում հնարավոր բոլոր մեթոդներով հասնել իր համար «կոմֆորտ միջավայրի», որպեսզի կարողանա մաքսիմալ հանգիստ իրականացնել սկսածը։ Սակայն, մեր տեղեկություններով, ամեն ինչ կարող է հակառակ արդյունքն ունենալ...


«Հրապարակ» թերթը գրում է. Վերջին շաբաթը դատախազության համար նվերներով լեցուն էր, նախ փաստաբանները հեռուստացույց նվիրեցին Աննա Վարդապետյանին, որպեսզի նա կարողանա այլ հեռուստաալիքներ էլ դիտել եւ տեղեկանալ փաստաբաններին ոստիկանության բաժիններում բռնության ենթարկելու դեպքերից։ Բանն այն է, որ Աննա Վարդապետյանն ասել էր, թե տեղյակ չէ փաստաբանին ոստիկանության բաժնում բռնության ենթարկելու դեպքից։ Կառավարության այսօրվա նիստում էլ ներառված է դատախազությանը համակարգիչներ նվիրելու նախագիծը։ Թվով 9 համակարգիչները, թուղթ մանրացնելու սարքը եւ տարբեր ծրագրերի արտոնագրերը դատախազությանը նվիրում է Իրավունքի զարգացման միջազգային կազմակերպությունը։ Հայաստանին նվիրաբերվող գույքի ընդհանուր արժեքը կազմում է 4 մլն 880 հազար դրամ, այսինքն՝ Աննա Վարդապետյանի 2 ամսվա վարձատրության չափ։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ կառավարությունը մտադիր է 64 մլն 166 հազար դրամ հատկացնել՝ «ՀՀ վերաբերյալ պաշտոնական տեղեկատվության ապահովում, նաեւ՝ միջազգային հարթակներում» միջոցառման համար։ Այս որոշմամբ, ըստ էության, իշխանությունները նպատակ ունեն ավելի լավ իրականացնել իրենց փիառը միջազգային ասպարեզում, այն էլ՝ մի քանի լեզուներով։ Բանն այն է, որ այս գումարը տրամադրվելու է, որպեսզի «Արմենպրես» լրատվական գործակալությունը նորություններ հրապարակի նաեւ չինարեն, պարսկերեն եւ վրացերեն։ Ավելին՝ նպատակների իրականացման համար փոփոխվել է «Արմենպրես»-ի հաստիքացուցակը. ավելացվել են 16 նոր հաստիքներ: Համաձայն նոր հաստիքացուցակի՝ 16 աշխատակիցների վարձատրության համար անհրաժեշտ է 45.576,3 դրամ: Ստացվում է՝ իշխանությունը ձգտում է պետական լրատվամիջոցը զարգացնել, որպեսզի ապահովվի իրենց գովազդը, քանի որ Հանրային հեռուստաընկերությունն էլ վաղուց վերածվել է իշխանության քարոզչամեքենայի:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Helpcourt.am կայքի տվյալներով՝ դատավոր Դավիթ Հարությունյանը, որի դեմ արդարադատության նախարարությունն ու ԲԴԽ-ն համագործակցված հետապնդման ակցիա են իրականացնում՝ լիազորությունները դադարեցնելու նպատակով, կարճ ժամանակահատվածում կրկին փաստաբանների կողմից ամենաշատ դրական գնահատականներն է ստացել ու դարձել ամենամեծ հեղինակություն վայելող դատավորը։ Հիշեցնենք, որ Դավիթ Հարությունյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել, քանի որ նա քննադատել է ԲԴԽ-ին, որ իշխանություններին անհաճո դատավորների լիազորությունները դադարեցնելու գործելաոճ է որդեգրել։ Այսինքն՝ ընդամենը, որպես դատավոր, իր կարծիքն է հայտնել, սակայն ակնհայտ է, որ Հարությունյանից պարզապես ցանկանում են ազատվել, քանի որ իշխանություններին չի ենթարկվում ու նրա պատվերները չի կատարում։ Հատկանշական է, որ մոտ մեկ շաբաթ առաջ այս կայքում բոլոր դատավորների վարկանիշները զրոյացվել էին, եւ 2023 թվականի համար նոր քվեարկություն պիտի լիներ։ Փաստորեն, կարճ ժամանակում Դավիթ Հարությունյանին դրական գնահատական է տվել 24 փաստաբան, բացասական գնահատական չի տվել ոչ ոք։ Այս պահի դրությամբ ամենացածր վարկանիշ ունեցող Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Հրաչ Այվազյանն է, ում 2 փաստաբան բացասական է գնահատել, իսկ դրական գնահատական չունի։ Նույնիսկ Մնացական Մարտիրոսյանը դրական գնահատական ունի՝ փաստաբան Նաիրա Սարգսյանն է գնահատել։


 


 


 

Ինչո՞ւ են բոլորը լռում, հանգիստ հետևում այս ամենին, կարո՞ղ է մի բան գիտեն. Դանիելյան
Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online