29.04.2024
Հոկտեմբերի 19-ից նոյեմբերի 9-ը հազարավոր զինվորների մահը Փաշինյանի քայլերի արդյունքն է
prev Նախորդ նորություն

Տարածաշրջանում «քարոզչական հատուկ գործողություն» է ընթանում. արևելագետ

Տարածաշրջանում բավականաչափ ուշագրավ քարոզչական հատուկ գործողություն է ընթանում։ Թուրքիան և Ադրբեջանը, կարծես, համատեղ քարոզչական հարձակում են իրականացնում Իրանի դեմ, որը բնականաբար ուղիղ կերպով վերաբերում է նաև Հայաստանին։ Այս մասին գրում է արևելագետ Արմեն Պետրոսյանը:

«Որպես քարոզչական գործողության անվանում կարելի է դիտարկել «Զանգեզուրի միջանցք լինելու է» պայմանական ձևակերպումը՝ միտված թուրք-ադրբեջանական հակահայ ծրագրի իրականացմանը։ Որպես հատուկ գործողության մեկնարկ կարելի է համարել Բաքվից վերադառնալիս Էրդողանի հնչեցրած հայտնի միտքը՝ «Զանգեզուրի միջանցքն Իրանի հետ կապված հարց է...»։

Այս հայտարարությունից մոտ1 շաբաթ անց թուրքական մերձիշխանական, նաև Ադրբեջանի հետ առնչություններ ունեցող ԶԼՄ-ներում ամենօրյա պարբերականությամբ ծավալուն վերլուծականներ են հրապարակվում «Զանգեզուրի միջանցքի» և դրա հետ կապված Իրանի «անհիմն» մտավախությունների մասին՝ զուգահեռաբար ապատեղեկատվություն տարածելով նաև այս հարցում պաշտոնական Երևանի դիրքորոշման մասին։ Իր հերթին իրանական կողմը և՛ քաղաքական, և քարոզչական մակարդակներում առայժմ լռում է։

«Հատուկ գործողության» շուրջ մեկշաբաթյա ընթացքը վերլուծելիս՝ ձևավորվում են հետևյալ պայմանական պատկերավոր իրավիճակները՝
1. «Ադրբեջանը բռնել է Իրանի ձեռքերը, իսկ Թուրքիան հարվածում է»։

2. Կամ հավասարակշռության ապահովման համար՝ «Մանկապարեզի դաստիարակը(Իրանը) երկու անպատկառ երեխաների զսպելու համար մեկին համոզում քնեցնում է, իսկ մյուսի «սադրիչ վարքագիծը» կառավարելի պահելու համար արհամարհում է նրան, մինչև հերթական նոպայի ավարտը»։

3. Իհարկե, չի կարելի բացառել իրադարձությունների զարգացման մեկ այլ տարբերակ ևս, երբ Թուրքիան ու Ադրբեջանը, արհեստականորեն մեծացնելով Իրանի ազդեցությունը հայտնի ծրագրի հետ կապված, փորձում են նրան բերել երկխոսության և սակարկությունների դաշտ՝ վերահսկելի դարձնելով Թեհրանի վարքագիծը։

Իրականում, նշված բոլոր պատկերավոր սցենարների հանգուցալուծումը կերևա կարճաժամկետ հեռանկարում, երբ Իրանը կխախտի «ռազմավարական լռությունը», կամ Բաքուն և Անկարան կանցնեն «հատուկ գործողության» հաջորդ փուլին։

Հարկ է հիշեցնել, որ նաև տարածաշրջանի քարոզչական քարտեզում ներկա դիրքային դասավորվածության վրա էական ազդեցություն է ունեցել Բաքու-Թեհրան լարվածության վերջին շրջափուլի համատեքստում իրանական կողմի նախաձեռնությամբ տեղեկատվական-քարոզչական դաշտի փոխադարձ վերահսկման մեխանիզմի գործարկումը, որը թեթևակի շեղումներով շարունակվում է շուրջ 2 ամիս։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Երևանի դիրքավորումը ընթացող զարգացումների ֆոնին՝ առանց միջամտելու «հատուկ գործողության» ընթացքին պաշտոնական հնարավոր բոլոր մակարդակներում Հանրապետության տարածքով որևէ «միջանցքի» բացառման շեշտադրումն է։ Նման ուղեգիծը բնականաբար հստակ ուղերձ է նաև ինչպես գործընթացի մասնակիցների, այնպես էլ դրան լուռ հետևող որոշ խաղացողների համար, որոնցից մի քանիսը պատրաստ են ամեն պահի միջամտելու գործընթացին«։


 


 

Որքան կբավարարեն Արցախում պահուստային ապրանքները. ՄԱՄՈՒԼ
Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online