23.11.2024
Հայաստանի նման երկրի առաջնորդությունը Փաշինյանի հագով չէր, հագով չէ նաև այսօր. Օսկանյան
prev Նախորդ նորություն

Հոկտեմբերի 19-ից նոյեմբերի 9-ը հազարավոր զինվորների մահը Փաշինյանի քայլերի արդյունքն է

44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրով ԱԺ քննիչ հանձնաժողովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները սուտ են և մանիպուլյացիոն՝ արդարացնելու հազարավոր մարդկանց մահվան պատճառ դարձած քայլերը։ Նման տեսակետ ունի նախկին իշխող Հայաստանի Հանրապետական ​​կուսակցությունը։


ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, մասնավորապես, ասուլիսում հիշեցրեց 2020 թվականի հոկտեմբերին արտախորհրդարանական ուժերի հետ վարչապետի հանդիպման մանրամասները։ Նա հիշեցրեց, որ ՀՀԿ-ից այդ հանդիպմանը ներկա է եղել Էդուարդ Շարմազանովը: Մամիջանյանի խոսքով, հանդիպման ժամանակ Փաշինյանը հայտարարել է, որ պատերազմը պարտված է, և ասել, որ «խնդրել է Հայաստանի ռազմավարական դաշնակցին՝ Ռուսաստանին, իր դրոշները տեղադրել Սյունիքում»։ Փաշինյանը հայտարարել է, որ Շուշիի և Սյունիքով անցնող միջանցքի հանձնումն իր համար կարմիր գծեր են, սակայն այս հայտարարությունը հակասում է իրական վիճակին։


Մամիջանյանը շահարկում համարեց Փաշինյանի այն հայտարարությունը, թե համաձայնելով ադրբեջանցիների վերադարձին Շուշի, քաղաքը կկորցնեինք, քանի որ քաղաքի բնակչության 90%-ը լինելու են ադրբեջանցիներ։


«2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը ենթադրում է նաև բոլոր փախստականների վերադարձը ՄԱԿ-ի հովանու ներքո։ Եվ ես հարց ունեմ՝ գոնե մեկ ադրբեջանցի  վերադարձե՞լ է Արցախ։ Շուշիի կորստի մասին Փաշինյանի հայտարարությունները մանիպուլյացիաներ ու սուտ են, այդ օրը հնարավորություն կար Շուշին պահել հայկական ու դադարեցնել պատերազմը»,- ասաց նա։