24.11.2024
Ադրբեջանը փորձում է իր կամքը թելադրել` սրելով իրադրությունը Երասխի ուղղությամբ. պատգամավոր
prev Նախորդ նորություն

Այդ ի՞նչ ծրագիր է իրագործվում, որին դեմ է Իրանը, իսկ Հայաստանը խնդիր չէ. Նորիկյան

Շատ ողորմելի իրավիճում ենք հայտնվել։ Փաստորեն, ըստ Թուրքիայի նախագահ Էրդողանի, «Զանգեզուրի միջանցքի» հետ խնդիրը կապված է ոչ թե Հայաստանի, այլ Իրանի հետ։ Այս մասին գրում է հասարակական-քաղաքական գործիչ Նորայր Նորիկյանը:

"Այլ կերպ ասած, Հայաստանի ձայնը որևէ մեկին հետաքրքիր չէ, Հայաստանը որևէ դեր ու ազդեցություն չի կարող ունենալ իր ինքնիշխան տարածքի ճակատագրի որոշման հարցում, կամ որևէ մեկը Հայաստանի կարծիքը հաշվի չի էլ առնում։
Հերքե՛ք Էդրողանին ու ներկայացրե՛ք Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը։

Պարզ խոսե՛ք՝ հասկանանք, այդ ի՞նչ ծրագիր է իրագործվում, որին դեմ է Իրանը, իսկ Հայաստանը խնդիր չէ։

Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի կամքին հակառա՞կ են փորձում Սյունիքով ստանալ ճանապարհ, թե՞ ոչ․․․",- գրել է Նորիկյանը: