24.11.2024
Եթե Արցախն Ադրբեջանինն է ճանաչվում, ապա Ալիևի ախորժակով «Հայաստանն՝ Արևմտյան Ադրբեջան է»
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը փորձում է իր կամքը թելադրել` սրելով իրադրությունը Երասխի ուղղությամբ. պատգամավոր

Հայաստանի իշխանության միակողմանի զիջողականության պայմաններում, Ադրբեջանում որոշել են, որ կարող են գործել այնպես, ինչպես կկամենան: Այս նկատառումն է անում ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ շարունակելով.

"Այս տրամանությունից ելնելով Ադրբեջանը փորձում է իր կամքը թելադրել` սրելով իրադրությունը Երասխի ուղղությամբ:
Ադրբեջանի ակտիվությունը չի սահմանափակվում միայն մարտական դիրքերի ուղղությամբ կրակով, թիրախավորվում են նաև քաղաքացիական օբյեկտներ և անձինք, ինչի հետևանքով 2 օտարերկրյա քաղաքացի է վիրավորվել:

Փորձը ցույց է տալիս, որ որքան իշխանությունը պատրաստակամություն է հայտնում նորանոր զիջումների գնալ, դրանից Ադրբեջանի ագրեսիվությունը շեշտակի աճում է",- գրել է Աբրահամյանը: