24.11.2024
Անկլավների ու Զանգեզուրի միջանցքի հանձնման պրոցեսները մոտենում են. Ղևոնդյան
prev Նախորդ նորություն

Եթե Արցախն Ադրբեջանինն է ճանաչվում, ապա Ալիևի ախորժակով «Հայաստանն՝ Արևմտյան Ադրբեջան է»

ԵՄ չինովնիկ Բորելն ասաց այն, ինչի մասին հայտնի էր առնվազն 2022թ․ հոկտեմբերի 6–ից՝ Մակրոն–Միշել–Փաշինյան–Ալիև հանդիպումից հետո։ Փաշինյանը պաշտոնապես հենց այդ օրը, Էրդողանի հետ հանդիպումների արանքում, ճանաչել է Արցախն Ադրբեջանի մաս։ Այս մասին գրում է ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:


"Վերջինս, սակայն, չի բավարարվել, քանզի եթե Արցախն ադրբեջանական է ճանաչվում, ապա Ալիևի մոտ բացվում է ախորժակը՝ «Հայաստանն Արևմտյան Ադրբեջան է» տարբերակով։

Ցավալին այն է, որ հոկտեմբերի 6–ը չէր հասկացվել նույնիսկ հակաիշխանական որոշ շրջանակների կողմից։ Երևի ուղիղ խոսքը պետք էր էշին ասել։ Ասացին։

ՌԴ շահերից ելնելով Պրահայում տեղի ունեցածը փորձեց փրկել Պուտինը Վալդայում, հետո Սոչիում, սակայն ապարդյուն։ Ալիևը հոկտեմբերի 31–ին Պուտինին ներկայացրեց իր գլխավոր հաղթաթուղը՝ Նիկոլ Փաշինյանին։ Եթե Հայաստանի ղեկավարն Արցախը ճանաչում է ադրբեջանական, ապա աշխարհի ոչ մի երկիր չի կարող հայերից ավելի հայ լինել։

Բերձորի (Լաչինի) միջանցքը և Արցախի շրջափակումն արդեն հոկտեմբերի 6–ի բնական հետևանքներն են»,- գրել է Թևանյանը։