ԵՄ-ի հույսը. ի՞նչ կլինի, եթե Բաքուն հերթական անգամ չկատարի իր պարտավորությունները
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը հրաժարվեց պատասխանել այն հարցին, թե ինչպես կարձագանքի ԵՄ-ն, եթե Ադրբեջանը հերթական անգամ հրաժարվի կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները և հրաժարվի վերադարձնել հայ ռազմագերիներին։
«Չմոռանանք, որ ես դիվանագետ եմ և հավատում եմ հարցերի դիվանագիտական լուծմանը։ Բանակցությունները հակամարտությունների խաղաղ և տեւական լուծման միակ ճանապարհն են։ Ուրիշ ճանապարհ չկա»,- ասաց նա։ Դեսպանի խոսքով՝ այս հարցում սերտ համագործակցություն կա, «նույնը եղել է վերջին շաբաթների, ամիսների ընթացքում»։
«Նախագահ (Եվրախորհրդի նախագահ) Շառլ Միշելի ներկայիս հանձնառությունը՝ կոնկրետ հարցերի պատասխաններ տալու և դրանց առաջ մղելու վերաբերյալ, դրա ցանկությունը հստակորեն նշվել է նախորդ օրը կայացած հանդիպման ժամանակ (Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպում): Մենք ժամանակ կունենանք հետամուտ լինելու այս պայմանավորվածություններին և հուսով ենք, որ ավելի շատ կալանավորներ կվերադարձվեն։ Այս պահին դրա վերաբերյալ կա հստակ պարտավորություն։ Հուսանք հաջորդ հանդիպումը տեղի կունենա հունիսի 1-ին, և սա ևս մեկ առիթ կլինի քննարկելու, թե ինչպես են իրականացվում պայմանավորվածությունները»,- եզրափակել է Վիկտորինը։