23.11.2024
Վերջին հազար տարվա ընթացքում ամենամեծ վնասը տված խմբավորումները ՔՊ-ն է ու ԵԼՔ դաշինքը
prev Նախորդ նորություն

Բրյուսելյան հանդիպումն ուղղված էր կոնկրետ ոլորտներում առաջընթաց ապահովելուն. ԱԳՆ

Բրյուսելյան հանդիպումն ուղղված էր կոնկրետ ոլորտներում առաջընթաց ապահովելուն։ Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, ասել է Հայաստանի փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով այն հարցը, թե արդյոք տարածքային ամբողջականության ճանաչումը ենթադրում է նաև անկլավների հարցի լուծում, ինչպես նաև ադրբեջանական զորքերի դուրսբերում Հայաստանի ինքնիշխան տարածքից:


«Տարածքային ամբողջականության առումով նախագահ (Եվրախորհրդի Շառլ Միշելի) հայտարարության ուղերձն ուղղված էր ԽՍՀՄ փլուզման ժամանակ գոյություն ունեցող տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման անհրաժեշտությանը` Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան, և միայն այս սկզբունքի հաստատումն էր»,- ասել է Հովհաննիսյանը։


Նրա խոսքով, ընդհանուր առմամբ հանդիպումը միտված է եղել կոնկրետ հարցերի շուրջ առաջընթացի հասնելուն։ «Այս տեսանկյունից Եվրոպական խորհրդի նախագահի բարձրացրած հարցերը ցույց են տալիս, որ այս անգամ բանակցություններն ավելի առարկայական են եղել»,- ասաց փոխնախարարը։


Անկլավների խնդրի վերաբերյալ Հովհաննիսյանը նշեց. «Ես տեղեկացված չեմ Բրյուսելում անկլավային հարցերի քննարկման մասին։ Եվ ընդհանրապես, այս հարցի քննարկման վերաբերյալ տվյալներ չունեմ՝ թե՛ վերջին շրջանում, թե՛ ավելի վաղ»։


Լրագրողների հարցին, թե արդյո՞ք ադրբեջանական զորքերը դուրս կբերվեն հայկական տարածքներից մինչև որևէ փաստաթղթի ստորագրում, փոխնախարարը տեղեկացրել է, որ այդ հարցը բարձրացվել է ինչպես Բրյուսելում, այնպես էլ Վաշինգտոնում։ «Ինքնին տարածքային ամբողջականության ճանաչումը ենթադրում է զորքերի դուրսբերում»,- եզրափակեց նա։