13.12.2024
Ով հավատում է, թե այսքանից հետո սկսվելու է «պայծառ ապագան», առնվազն մանկամիտ է. Ոսկանյան
prev Նախորդ նորություն

Վերջին հազար տարվա ընթացքում ամենամեծ վնասը տված խմբավորումները ՔՊ-ն է ու ԵԼՔ դաշինքը

Հայ ժողովրդի պատմության վերջին հազար տարվա ընթացքում ամենամեծ վնասը տված խմբավորումները ՔՊ-ն է ու ԵԼՔ դաշինքը, և եթե հայ ժողովուրդը շարունակի գոյություն ունենալ, պատմություն գրողներ լինեն, նաև լինեն հայկական դպրոցներ, ապա այդ խմբավորումներն ու նրա անդամների անունները սև տառերով են դասագրքերում գրվելու: Այս մասին գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

"Ինչի համար եմ սա գրում:

Սա գրում եմ նրա համար, որ այդ հանցավոր կազմակերպության անդամները՝ նախկին, թե ներկա, ովքեր հասկանալով, կամ չհասկանալով, անգամ սկզբնական շրջանում լավ նպատակներ ունենալով, շարունակում են մյուս մարդկանց պիտակավորել, փորձեն այսօր քայլ կատարել ու մի կողմ քաշվել, մենակ թողնելով իրենց պարագլուխներին: Դա իրենց չի արդարացնի, բայց դա հնարավոր կլինի նրանց համար որպես մեղմացուցիչ հանգամանք համարել:

Դա շանս է, օգտվեք դրանից",- գրել է Դանիելյանը: