22.11.2024
«Հինգերորդ շարասյան» վերաբերյալ ներգցված թեզը եւ դրա քննարկումն անընդունելի են. Տոնոյան
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, թե ինչու է դավաճան. Արմեն Աշոտյան

Նիկոլ Փաշինյանն առնվազն քաղաքական իմաստով դավաճան է, իսկ իրավական հիմքերը կպարզի իշխանափոխությունից հետո ստեղծվելիք հետաքննչական լիազոր մարմին: Այս մասին գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:


Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, թե ինչու է դավաճան:

"Սխեմատիկ ներկայացնեմ:
Նա դավաճան է, որովհետև՝
1. Թուլացնելով բանակը, քանդելով Հայաստանի բանակցային դիրքերը, ջլատելով հասարակությունը՝ նպաստեց Ադրբեջանի հանդուգն ագրեսիային եւ պատերազմ բերեց Հայաստան և Արցախ:

2. Հենց այսպիսի արյունալի, դաժան պատերազմ բերեց և այսպիսի տևողությամբ:

3. Մերժեց պատերազմը ժամանակին կանգնեցնելու միջազգային միջնորդների, մասնավորապես ՝ ՌԴ նախագահի շատ հստակ առաջարկը:

4. Պատերազմի արդյունքում հրաժարվեց ժողովրդին ասել ճշմարտությունը և խաբում էր 44 օր:

5. Ժողովրդի կամքից անկախ, գաղտագողի ստորագրեց կապիտուլացիոն խայտառակ հայտարարություն:

6. Անգամ այդ հայտարարությունից հետո չապահովեց գոնե այդ հայտարարության ի կատար ածումը:

7. Այսօր ևս փորձում է հայ ժողովրդին «համակերպեցնել», հաշտեցնել այս պարտության հետ և ասել, որ հայ ժողովրդի բնական դիրքն այս բարձրավանդակի վրա չորեքթաթն է:

Եթե Նիկոլ Փաշինյանն ունենար նվազագույն քաղաքական խիզախություն և ազնվություն, նա նոյեմբերի 10-ին պետք է արթնանար առնվազն ոչ վարչապետի պաշտոնում եւ այլեւս երբեք չհավակներ այդ պատասխանատվությանը։

Իսկ եթե ունենար նվազագույն տղամարդկություն, արդյո՞ք նա պետք է ընդհանրապես արթնանար…",- գրել է Աշոտյանը: