Թուրքիայի սերտացումը Արևմուտքի հետ իր հետ բերելու է փոփոխություններ տարածաշրջանում. կարծիք
Եվրոհանձնաժողովի նախագահ ՈՒրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրոպական հանձնաժողովը երկրաշարժից հետո վերականգնվելու համար Թուրքիային կհատկացնի 1 միլիարդ եվրո։
Այս մասին գրում է քաղաքագետ Արա Պողոսյանը:
"Սա նշանակում է, որ առաջիկայում Թուրքիան է’լ ավելի մեծ կախվածություն է ունենալու Արևմուտքից, և վստահաբար Արեւմուտքը և ընդհանրապես` որևէ կողմ, ֆինասական, տնտեսական օժանդակություն հենց այնպես չի տրամադրի` պարզապես մարդասիրական նկատառումներով։
Պատահական չէ, որ Թուրքիայի հռետորաբանությունը սկսել է փոխվել Ֆինլանդիայի և Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում։ Իսկ երեկ Էրդողանը իր խորը շնորհակալությունն էր հայտնում ԵՄ-ին ցուցաբերվող օժանդակության համար, հայտարարելով, որ երբեք չեն մոռանա իրենց օգնության ձեռք մեկնողներին։
Թուրքիայի սերտացումը Արևմուտքի հետ իր հետ բերելու է փոփոխություններ տարածաշրջանում, այդ թվում մեզ համար մարտահրավերներ։ Թուրքիան ավելի համառ է դառնալու տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության կրճատման և դա իր սեփական ազդեցությամբ լրացնելու հարցում։ Այդ գործում ունենալու է Արևմուտքի անվերապահ աջակցությունը, ինչը նշանակում է, որ նաև Հայաստանի ներսում են սկսվելու գործընթացներ, որոնք պետք է արագացնեն Ռուսաստանի արտամղումը տարածաշրջանից։ Միաժամանակ Հայաստանի վրա մեծանալու է ճնշումը Արևմուտքի կողմից` Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում, ինչը միանշանակ վերջնականապես թաղելու է Արցախի ինքնորոշման հարցը, քանի որ հարցի արագ լուծումը ենթադրում է Արցախի ճանաչում Ադրբեջանի կազմում և Արցախի ժողովրդի ինչ որ իրավունքների ամրագրում, որը նշանակելու է Արցախի վերջնական հայաթափում։
Այստեղ Արեւմուտքի ծրագրերի իրականացմանը օժանդակում է նաև Ռուսաստանի որդեգրած քաղաքականությունը...", - գրել նա: