25.11.2024
Արցախում մարդկանց ավելի շատ զայրացնում են ներքաղաքական ինտրիգները, քան բարդությունները
prev Նախորդ նորություն

Ադրբեջանական փորձագիտական դաշտը շտապում է Իրանը դարձնել «պատերազմական գոտի». կարծիք

Ադրբեջանի ԱԳՆ–ն խորհուրդ է տվել իր քաղաքացիներին չմեկնել Իրանի Իսլամական Հանրապետություն, եթե չկա խիստ անհրաժեշտություն, իսկ այցելուներին էլ խորհուրդ են տվել խիստ զգուշավոր լինել: Այս մասին գրում է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանն ու շարունակում.


"Հետաքրքրական է, որ Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիգ Զուլֆուգարովը իր հարցազրույցներից մեկում նշել էր՝ Թեհրանում Բաքվի դեսպանատան տարհանման պատճառներից մեկն այն է, որ «դեսպանատան վրա հարձակման հաջորդ օրը ԻԻՀ տարածքում գործնականում ռազմական գործողություններ են ծավալվում։ Այնպես որ, ադրբեջանական դեսպանատան հետ միաժամանակ տարհանվել են ևս մի քանի դիվանագիտական ներկայացուցչություններ։ Եվ այս գործընթացը, ըստ ամենայնի, շարունակվելու է։ Շատ դեսպանատներ առայժմ մասնակիորեն Իրանից դուրս են բերում իրենց աշխատակիցներին, նրանց ընտանիքների անդամներին, կրճատում հաստիքները։ Այլ կերպ ասած, հիմա Իրանում տեղի է ունենում այն, ինչ մենք տեսանք Ուկրաինայում պատերազմի սկզբում։ Դա սովորական պրակտիկա է»:


Հետաքրքիր է, որ պաշտոնական մակարդակով սա չի ասվում, բայց ոչ պաշտոնապես նշվում է, որ Ադրբեջանի արձագանքը և Թեհրանում դիվանագիտական գործոնեության դադարեցումը իրականում ոչ այնքան առնչվում է դեսպանատանը տեղի ունեցած միջադեպի, որքան Իրանի դեմ ուղղված քայլերի հետ: Թեև պաշտոնական Թեհրանը որևէ կերպ չի որակել Սպահանում տեղի ունեցածը «հարձակում» և ավելի չեզոք ձևակերպումներով է առաջնորդվում, բայց ադրբեջանական փորձագիտական դաշտը շտապում է Իրանը դարձնել «պատերազմական գոտի»:


Նույն Զուլֆուգարովը նշել էր. «Ադրբեջանը Թուրքիայի ռազմական դաշնակիցն է, ուստի ադրբեջանա-թուրքական տանդեմի հնարավոր հակաիրանական գործողությունները ուղղակիորեն կախված են նրանից, թե Իրանի ներկայիս ղեկավարությունը ինչ ճանապարհ կընտրի մեր երկրի նկատմամբ...»: Կարող են ենթադրել, որ շանտաժի ոճով որոշակի քննարկումներ են ընթանում կուլիսների հետևում Իրանի հետ կապված զարգացումների համատեքստում",- գրել է Հայրապետյանը: