20.04.2025
Մոսկվան Էրդողանի վրա ճնշում պետք է գործադրի. դա կօգնի վերականգնել ազդեցությունը ՀՀ-ում
prev Նախորդ նորություն

Արցախում մարդկանց ավելի շատ զայրացնում են ներքաղաքական ինտրիգները, քան բարդությունները

Արցախում մարդկանց ավելի շատ զայրացնում է որոշակի պարբերականությամբ ակտիվացող ներքաղաքական ինտրիգները, քան բուն շրջափակումով պայմանավորված բարդությունները: Այս մասին գրում է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

"Աթոռակռիվ, բամբասանք, ամբիցիաներ, ինտրիգ, արտոնությունների և դիրքի համար պայքար, անիմաստ լարվածություն և հասարակության բևեռացման մեծ վտանգ. սրանք այն երևույթներն են, որոնք հատկապես այսպիսի ծանր իրավիճակներում չպետք է տեղ գտնեն արցախյան իրականությունում:

Արցախն իր գոյության ամենադժվար ժամանակներն է ապրում, որի պայմաններում առաջին պլան պետք է գա պայքարը, համառությունը, համերաշխությունը, ուժերի գերլարումն ու ռեսուրսների համախմբումը հանուն մեկ նպատակի` Արցախի ու արցախցիների գոյության:

Արցախցին գիտի պայքարել, իր գոյությունը պաշտպանել, դիմայել դժվարություններին, բայց տանել չի կարողանում սուտը, կեղծիքը, անազնվությունը, երեսպաշտությունն ու դավաճանությունը":


 


 


 

Ադրբեջանական փորձագիտական դաշտը շտապում է Իրանը դարձնել «պատերազմական գոտի». կարծիք
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար