25.11.2024
Ռուբեն Վարդանյանի ու Արայիկ Հարությունյանի մոտեցումները տարբեր են. ՄԱՄՈՒԼ
prev Նախորդ նորություն

Մոսկվան Էրդողանի վրա ճնշում պետք է գործադրի. դա կօգնի վերականգնել ազդեցությունը ՀՀ-ում

Ռուսական փորձագիտական միջավայրում հետաքրքիր քննարկումներ են: Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:


"Որոշ փորձագետներ կարծում են, թե ընտրություններից առաջ Էրդողանը խոցելի վիճակում է ու Մոսկվան նրա վրա ճնշում պետք է գործադրի մի շարք, այդ թվում՝ Ադրբեջանի «ախորժակը» զսպելու հարցերում: Ռուսական փորձագիտական շրջանակներում կարծում են, թե դա կօգնի վերականգնել ռուսական ազդեցությունը Հայաստանում:

Արդեն այն փաստը, որ Մոսկվայում գիտակցել են, թե «հայկական» ուղղությամբ պրոբլեմներ ունեն՝ չափավոր դրական ազդակ է",-գրել է Սուրենյանցը:


VERELQ-ը հիշեցնում է, որ նախագահական և խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում տեղի կունենան ոչ թե հունիսի 18-ին, այլ մեկ ամիս շուտ՝ մայիսի 14-ին: Այս մասին հայտարարել էր Էրդողանը: